«ԵԹԵ ԴՈՒՔ ՉԵՔ ՈՒԶՈՒՄ «FAKE» ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱԼ, ՊԱՏՄԵՔ ԼՍԱՐԱՆԻՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ». «BBC» ՌԱԴԻՈԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ ՍԹԻՎ ԹԻԹԵՐԻՆԳՏՈՆ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ հանդիպում «BBC» ռադիոծառայության գլխավոր խմբագիր Սթիվ Թիթերինգտոնի հետ:
Երիտասարդության ընկալումներն արդի հայ հասարակության վերաբերյալ. խնդիրներ և հեռանկարներ Սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն սիրով հրավիրում է ապրիլի 26-28-ն ընկած ժամանակահատվածում մասնակցելու սոցիոլոգիական աշխատաժողովի Ծաղկաձորում, որը նվիրված է ԵՊՀ-ի հիմնադրման 100-ամյակին և ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի հիմնադրման 15-ամյակին: Այս ընթացքում ֆակուլտետը հասցրել է կայացնել գիտական ուրույն դպրոց, սակայն միաժամանակ անցածի վերարժևորման և հեռանկարների հասկացման անհրաժեշտություն է զգացվում:
ՋԵՐՈՄ ԴԵՅՎԻԴ ՍԵԼԻՆՋԵՐԻ ԱՆՏԻՊ ԵՐԿԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ Կհրապարակվեն ամերիկացի հայտնի գրող Ջերոմ Դեյվիդ Սելինջերի գրական այն գործերը, որոնք հեղինակը ստեղծել է, երբ նախընտրել է առանձնանալ հասարակությունից և փակ կյանքով ապրել:
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ Է ՍԻՐՏ-ԱՆՈԹԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ՆՈՐ ՄՈԴԵԼ ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման է երաշխավորվել ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ասպիրանտ Անահիտ Մամիկոնյանի կողմից ներկայացված «Արգինազը կրծքագեղձի քաղցկեղի և շաքարախտով խթանված սիրտ-անոթային հիվանդությունների բուժման ցուցանիշ» գիտական թեման:
ԶՐԱԴԱՇՏԱԿԱՆ ԿՐՈՆ ԵՎ ՊԱՀԼԱՎԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԵՊՀ ՄԱԳԻՍՏՐՈՍ ՌՈՒԲԵՆ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ ԳԻՐՔԸ «Պահլավական ուսումնասիրություններ» մենագրության հեղինակն Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի մագիստրոս Ռուբեն Նիկողոսյանն է։ Գրքի առանցքային թեմաներն են Զրադաշտի կրոնը և այդ կրոնի հետևորդների կողմից ստեղծված միջնադարյան գրականությունը, որի անվամբ էլ աշխատությունը կոչվել է «պահլավական»:
ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՄՈԴԻՖԻԿԱՑՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐ․ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱ՞, ԹԵ՞ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Մինչ աշխարհը քննարկում է՝ արդյոք օգտակար են ԳՄՕ մթերքները, չինացի պրոֆեսոր Հե Ցզյանկույը ստեղծել է գենետիկորեն մոդիֆիկացված երեխաներ։
ԵՊՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԲԱԶԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՁԵՎԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԵՊՀ գիտական խորհուրդը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ուղարկել պետության կողմից տրամադրվող գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ձևի փոփոխության մասին ՀՀ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1515 որոշման առնչությամբ իր դիրքորոշումը:
ԵՊՀ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ԴԻՄԱՑ ԵՊՀ մի շարք գիտաշխատողներ այսօր ստացել են ծանուցումներ առ այն, որ 2019 թ. մարտի 31-ին լուծվելու է իրենց հետ կնքված աշխատանքային պայմանագիրը՝ իրենց կառուցվածքային ստորաբաժանման լուծարման (գործունեության դադարեցման), աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված՝ հաստիքների կրճատման պատճառով:
ՊՐՈՖԵՍՈՐ ՎԱՀԱԳՆ ԳՈՒՐԶԱԴՅԱՆԻ ԳԻՏԱՓՈՐՁԵՐԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՊՀ կոսմոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիայի գիտական ղեկավար, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վահագն Գուրզադյանի և նրա գործընկերների հետազոտությունները միջազգային պարբերականների ուշադրության կենտրոնում են:
ՓԱԽՍՏԱԿԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ. «WHATSAPP»-Ը՝ ՄԻՋՈՑ, ՃԱԿԱՏԱԳԻՐԸ՝ ԹԵՄԱ Ազգությամբ քուրդ գրող Բեհրուազ Բուչանին արդեն մի քանի տարի է, ինչ ապրում է փախստականների համար նախատեսված Նոր Գվենիայի ճամբարում: Հունվարի 31-ին նա արժանացել է «Վիկտորիա» գրական մրցանակին, որն ամենակարևոր գրական մրցանակներից է Ավստրալիայում: