ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ԵՊՀ-ՈՒՄ. ՈՒՂԵՑՈՒՅՑ Ուսանողների ուսումնառության բաղկացուցիչ մաս է պրակտիկան, որի շնորհիվ ուսանողները հնարավորություն են ունենում տեսական գիտելիքները գործնականում կիրառելու և ձեռք բերված փորձառությամբ աշխատաշուկա մուտք գործելու:
ԵՊՀ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՍԻՆԹԵԶԵԼ ՀԱԿԱՔԱՂՑԿԵՂԱՅԻՆ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՕԺՏՎԱԾ ՆՈՐ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի գիտական խումբն ուսումնասիրում է «Ոչ սպիտակուցային α-ամինաթթուների և պեպտիդների վրա հիմնված համակարգերի սինթեզ և կենսաբանական գնահատում» գիտական թեման, որը ֆինանսավորման է երաշխավորել ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն։
ՖԻՆԱՆՍԱԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ԽԹԱՆ. ԿՆՔՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՌԱԿՈՂՄ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, նույն ֆակուլտետի «Հետազոտությունների և գործարարության կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրեն Մերուժան Գալստյանը և Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր՝ կրթական ծրագրերի կատարելագործման և գործարար ոլորտում դրանց կիրառման նպատակով։
«ՄՇՏԱՊԵՍ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱԼ ՎԱՂՆ ԱՎԵԼԻ ԼԱՎԸ ԴԱՌՆԱԼՈՒ ՁԳՏՈՒՄ». ՀԱՍՄԻԿ ԱՓՐԵՅԱՆ ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայության բաժնի ուսանող Հասմիկ Ափրեյանը «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հումանիտար ոլորտում բակալավրի կրթական ծրագրով 2-րդ տեղի մրցանակակիր է: Հասմիկի հետ զրույցը հնարավորություն կտա բացահայտելու լավագույն ուսանողի կոչման պատասխանատու և կարևոր դերը հաջողության հասնելու գործում։
«ՄՐՑՈՒՅԹՆԵՐՆ ՈՒՍԱՆՈՂԻ ՀԱՄԱՐ ՀԻԱՆԱԼԻ ԱՌԻԹ ԵՆ ՎԵՐԱՐԺԵՎՈՐԵԼՈՒ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ». ԱՇՈՏ ՄԿՐՅԱՆ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող Աշոտ Մկրյանը մագիստրոսի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հայագիտական ոլորտում 2-րդ տեղի մրցանակակիր է: Աշոտի հետ զրույցը ուղենշում է, թե ինչ ճանապարհ է անհրաժեշտ անցնել լավագույն ուսանող ճանաչվելու համար:
ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ «ԷՐԱԶՄՈՒՍ+» ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ. ՈՒՂԵՑՈՒՅՑ ԵՊՀ ուսանողներն ու ասպիրանտները յուրաքանչյուր կրթական աստիճանում հնարավորություն ունեն մեկ անգամ մասնակցելու «Էրազմուս+» փոխանակման ծրագրին և կրթություն ստանալու եվրոպական մի շարք բուհերում։ Ընդհանուր ուսումնառության ժամկետը չի կարող լինել 3 ամսից պակաս և 12 ամսից ավելի:
ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՆԱՆՑ. ԱՆԻ ԿՈՋՈՅԱՆ Անի Կոջոյանը եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի այն երիտասարդ դասախոսներից է, որոնց ուսանողական կյանքին անմիջապես հաջորդում է դասախոսականը: Ա. Կոջոյանի հետ խոսել ենք համալսարանական կյանքի, ուսանողների հետ աշխատանքի և այլ հարցերի շուրջ:
ԵՊՀ-ՈՒՄ ՆԱԽԱԳԾՎՈՒՄ ԵՆ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՄՆ ԱՐԱԳԱՑՆՈՂ ՕՊՏԻԿԱԿԱՆ ՍԽԵՄԱՆԵՐ Տարիներ առաջ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում սովորելիս Մուշեղ Ռաֆայելյանն էլ հավանաբար չէր պատկերացնի, որ 15 տարի անց կունենա գիտությունների թեկնածուի երկու աստիճան մեկը՝ ԵՊՀ-ից, մյուսը՝ Բորդոյի համալսարանից (Ֆրանսիա) և կղեկավարի մի թիմ, որը կաշխատի օպտիկայի և նեյրոմորֆ ֆոտոնային հաշվարկների ոլորտում:
ԸՆԴԱՌԱՋ ԳՆԱԼՈՎ ԵՊՀ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՆ՝ ԸՆԴԱՐՁԱԿՎՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ «Խորհրդանշական է, որ «Ամերիկագիտություն» մագիստրոսական նոր ծրագիրը ստեղծվել է մասնավորապես Երևանի պետական համալսարանում։ Մագիստրոսական այս ծրագիրը կոչված է լրացնելու այն բացը, որն առկա է մեր երկրում ամերիկագետներ պատրաստելու համար»,- պատմելով Արիզոնայի պետական համալսարանում վերապատրաստման դասընթացներ անցնելու և դասավանդման ուսանողակենտրոն, փոխներգործուն, ինչպես նաև հետազոտահենք մոտեցումների ու մեթոդների մասին՝ նկատում է «Ամերիկագիտություն» մագիստրոսական ծրագրի դասախոս, ԵՊՀ ամերիկյան հետազոտությունների կենտրոնի աշխատակից, ա․գ․թ․, դոցենտ Տիգրան Սարգսյանը:
ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾ․ ԵՊՀ-Ն ԽՐԱԽՈՒՍՈՒՄ Է ՄԻՋԳԻՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ PR (հանրային կապերի) գործիքներ և կրոնական կազմակերպություններ. առաջին հայացքից միմյանց հետ աղերս չունեցող այս երկու տերմինները ոչ միայն արդիական են և առնչակից, այլև դարձել են մագիստրոսական թեզի թեմա: ԵՊՀ ժուռնալիստիկայի և աստվածաբանության ֆակուլտետների մագիստրանտները համատեղ ուսումնասիրում են «Կրոնական կազմակերպությունների PR գործիքները հայաստանյան մեդիայում» թեման։