ԵՊՀ-ի ու Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի միջև կնքվեց համագործակցության հուշագիր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ու Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի միջև կնքվեց համագործակցության հուշագիր՝ նպատակ ունենալով խթանելու վեճերի այլընտրանքային լուծումների բնագավառում իրավական կրթության և գիտահետազոտական ոլորտի կատարելագործումը։
Դասախոսություն՝ նվիրված հայ-սերբական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողները հանդիպեցին ՀՀ-ում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչի հետ: Հանդիպման շրջանակում դեսպանը հանդես եկավ դասախոսությամբ՝ ԵՊՀ ուսանողներին պատմելով Սերբիայի վարած քաղաքականության, հայ-սերբական հարաբերությունների, ինչպես նաև գործակցային կապերի հետագա զարգացման հեռանկարների մասին:
ԵՊՀ-ն՝ «Գիտություն» ցուցահանդեսի մասնակից ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովի շրջանակում անցկացվեց «Գիտություն» ցուցահանդեսը՝ մեկ հարթակում համախմբելով գիտական կազմակերպությունների, ՀՀ պետական բուհերի ներկայացուցիչներին, կրթության և գիտության ոլորտում ՀՀ ԿԳՄՍՆ և ԳԱԱ գործընկերներին: ԵՊՀ-ն նույնպես մասնակցեց ցուցահանդեսին՝ առանձին տաղավարով ներկայացնելով բուհի գիտական գործունեությունը, հաջողությունները, ինչպես նաև կրթական ծրագրերը:
Կրթություն, աշխատանք, սեփական բիզնես նախագիծ. ԵՊՀ ուսանող Լիանա Խաչատրյանի պատմությունը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Լիանա Խաչատրյանը, կարևորելով ակադեմիական կրթությունը, համատեղում է ուսումնառությունն ու աշխատանքը․ նա ներգրավված է բազմաթիվ բիզնես ծրագրերում և աշխատանքներում։ Լիանան մասնակցել է մի շարք մրցույթների, որոնցից մեկն էլ այս տարի Արաբական Միացյալ Էմիրություններում կայացած «Seaside Startup Summit» միջազգային բիզնես ֆորումն էր։
Ֆրանկոֆոնիան, Ազնավուրի արվեստը և ԵՊՀ-ն․ անցկացվեց «Շառլ Ազնավուր-100» խորագրով միջոցառում Նրա երգերը գերել են միլիոնավոր մարդկանց սրտեր, արվեստի ուժով շատերի համար դարձել արժեհամակարգի ձևավորման ուղենիշ, նպաստել ճանաչելու և սիրելու Հայաստանն ու Ֆրանսիան՝ դառնալով նաև յուրահատուկ կամուրջ հայ-ֆրանսիական բարեկամության։ Տարին հոբելյանական է Շառլ Ազնավուրի համար։ Աշխարհահռչակ շանսոնյեի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների մեկնարկը տրվեց ԵՊՀ-ից։
Նորություն 28.08.2024 (2) Հետաքրքրվողների համար ոտորև ներկայացված է 1500-ականներից ի վեր օգտագործվող Lorem Ipsum-ի ստանդարտ տեքստի մի հատված: Ցիցերոնի «de Finibus Bonorum et Malorum» աշխատության 1.10.32 և 1.10.33 բաժինները ներկայացված են հենց բնօրինակ տեսքով` զուգորդված 1914թ. Հ. Րաքհամի անգլերեն թարգմանությամբ:
ԵՊՀ-ում անցկացվեց դասախոսություն՝ նվիրված հուշարձանապահպանության հիմնահարցերին ԵՊՀ պատմության ֆակուլտետում «Հուշարձանապահպանություն. երիտասարդության ներուժը» թեմայով դասախոսությամբ հանդես եկան ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները։ Դասախոսությունը նվիրված էր Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան։
«Պատերազմը, սահմանը և մշակույթը». գիտաժողով ԵՊՀ-ում Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում անցկացվում է երկօրյա գիտաժողով, որի շրջանակում քննարկվում են սահմանամերձ բնակավայրերի մշակութային ժառանգության պահպանությանն առնչվող հարցեր: Գիտաժողովին ամփոփվում են 2 տարվա ընթացքում կատարված ուսումնասիրության արդյունքները։ Ներկայացվող զեկուցումները նախատեսվում է ամբողջացնել կոլեկտիվ մենագրության մեջ:
ԵՊՀ աղջիկների թիմը՝ ՀՀ ուսանողական մարզական 25-րդ խաղերի՝ բասկետբոլի առաջնության մրցանակակիր ՀՀ ուսանողական մարզական 25-րդ խաղերի շրջանակում ԵՊՀ-ում անցկացվեց բասկետբոլի միջբուհական առաջնությունը: ԵՊՀ աղջիկների թիմը մրցապայքարում զբաղեցրեց 2-րդ մրցանակային հորիզոնականը:
ԵՊՀ-ում դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանը ԵՊՀ պատմության ֆակուլտետում ուսանողների համար դասախոսություն կարդաց ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն։ Դասախոսությունը նվիրված էր մայրենի լեզվի դերին պետականության զարգացման գործում։