«ԻՏԱԼԵՐԵՆԸ ՀԱՅԵՐԵՆԻ ՆՄԱՆ ԱՆՉԱՓ ԳԵՂԵՑԻԿ ԼԵԶՈՒ Է»․ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՏԱԼԻԱՅԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում կազմակերպվեց «Հայ երիտասարդները և իտալերենը» խորագրով միջոցառում, որի ընթացքում ուսանողներն ընթերցեցին ժամանակակից իտալացի պոետների ստեղծագործություններից, հանդես եկան թատերական ներկայացմամբ ու երաժշտական համարներով:
ԵՊՀ-ՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՅՈՎ ՀԱԳԵՑԱԾ ԼՍԱՐԱՆ. ԳԵՐՄԱՆԵՐԵՆԸ ԿԴԱՍԱՎԱՆԴՎԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐՈՎ ԵՊՀ գերմանական բանասիրության ամբիոնի հետ համագործակցության շրջանակում «Majorel Armenia» («Մեյջորել Արմենիա») միջազգային կազմակերպության ֆինանսական աջակցությամբ վերանորոգվել և նորագույն տեխնիկայով է համալրվել ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի 507 լսարանը:
ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՄՐԱՊՆԴԵԼ ՈՒՍԱՆՈՂ-ԳՈՐԾԱՏՈՒ ԿԱՊԸ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը կազմակերպել էր դասընթացներ և գիտաճանաչողական երկօրյա այցեր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի, ապա՝ ԵՊՀ մյուս ուսանողների համար։ Այցի նպատակն էր ուսանողներին աշխատաշուկայում առկա հնարավորություններին ծանոթացնելը, դասընթացների միջոցով նոր գիտելիքներ և հմտություններ փոխանցելը։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՇԱՐՈՒՆԱԿԱԲԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ ԵՆ ԲՈՎԱՆԴԱԿԱԼԻՑ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում անցկացվեց հանդիպում, որի ընթացքում Արամ Աբրահամյանը ներկայացրեց «Ազատ մամուլի առաջին քայլերը Հայաստանի երրորդ Հանրապետությունում» թեմայով դասախոսություն. ծավալվեց քննարկում՝ ազատության կոնցեպտի վերաբերյալ։
ԵՊՀ-Ն ՆՊԱՍՏՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈԼՈՐՏԱՅԻՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպեց «Ոլորտային թարգմանության առանձնահատկությունները» խորագրով հանդիպում-քննարկում տարբեր բնագավառների ոլորտային թարգմանությամբ զբաղվող մասնագետ-թարգմանիչների հետ:
ԱԼԲԵՐՏ ՄԿՐՏՉՅԱՆԻ 85-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր, սցենարիստ և դերասան Ալբերտ Մկրտչյանի 85-ամյակին: Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համագործակցության շրջանակում ցուցադրվեց անվանի ռեժիսորի «Ուրախ ավտոբուս» ֆիլմը:
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒԽ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ «ԻՐԱՎԱԿԱՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ ՄԱՐԶԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ Շիրակի մարզ կատարած այցի ժամանակ ֆակուլտետի ուսանող-բանախոսները ներկայացրել են պետության և իրավունքի ընդհանուր փոխհարաբերություններն ու դրանց բնութագիրը՝ ամփոփելով դասախոսությունն աշակերտների հիմնական իրավունք-պարտականությունների իրազեկմամբ։
«ԵՊՀ-Ն ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԽՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՎԱՅՐՆ Է». ՄՀԵՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ Գիտական ոլորտում երիտասարդ հետազոտողների գործունեության մասին զրուցել ենք ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական ծրագրի ուսանող Մհեր Խաչատրյանի հետ:
ԲՈՒՀ-ԳՈՐԾԱՏՈՒ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ԿԱՊԵՐՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ ԵՆ ԵՊՀ ուսանողների համար աշխատանքի և պրակտիկայի նոր հնարավորություններ ստեղծելու նպատակով ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում կազմակերպվեց հանդիպում աշխատաշուկայի ներկայացուցիչների հետ։
ԵՊՀ-Ն ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ԳՐԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՏՐՎԵՑ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ «Դրամաշնորհներ գրելու հմտություններ» խորագրով վերապատրաստման շրջանակում անցկացվելու են դրամաշնորհային ծրագրեր որոնելու, ծրագիր ու բյուջե կազմելու, դրանք ներկայացնելու և իրականացնելու վերաբերյալ դասընթացներ: