ԷՔՍՏՐԵՄՈՖԻԼՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 14-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎՆ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՓՈԽԱՆՑԻԿ ԴՐՈՇՈՎ Համաշխարհային հեղինակություն ունեցող համաժողովի՝ Հայաստանում անցկացվելն ընձեռելու է մի շարք հնարավորություններ։ Այցի շրջանակում ձեռք ենք բերել համատեղ աշխատանքներ կատարելու, ինչպես նաև փորձի փոխանակման նպատակով փոխայցելություններ կազմակերպելու պայմանավորվածություն։ Լիահույս եմ, որ ձեռնարկված...
ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ ԵՊՀ ՀԻՆԳ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ՄԵԴԱԼՆԵՐ ԵՆ ՆՎԱՃԵԼ Օգոստոսի 1-7-ը հիբրիդային (առկա և առցանց) տարբերակով տեղի է ունեցել Մաթեմատիկական միջազգային ուսանողական 29-րդ օլիմպիադան (International Mathematics Competition), որին մասնակցել են աշխարհի ավելի քան 100 համալսարանի թիմեր:
ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՎՏԱՆԳՆ ԱՐՑԱԽՈՒՄ․ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ԿՈՉՈՎ 2022 թ․ հուլիսի 15-19-ը ԵՊՀ-ում և Հայ Առաքելական եկեղեցու Վայոց ձորի թեմում տեղի է ունեցել «Արցախի մշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողով, որի ընթացքում ավելի քան երեսուն օտարերկրյա և հայ գիտնականներ ու փորձագետներ քննարկել են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում մշակութային արժեքների ստեղծման, պատմական զարգացման և ներկայիս վտանգվածության խնդիրները։
«ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԽՆԴԻՐ ՉԵՄ ՈՒՆԵՑԵԼ». ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանող Լուսինե Գրիգորյանը «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում կրթություն է ստացել Ֆրանսիայի Պոլ Վալերի Մոնպելյե 3 համալսարանում: Լուսինեն մեզ հետ զրույցում պատմել է իր երազանքների երկրի՝ Ֆրանսիայի, լեզվակիրների հետ շփման կարևորության և ստացած տպավորությունների մասին:
«ԵՊՀ-Ն ՁԵՎԱՎՈՐՈՒՄ Է ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔ»․ ԷԼԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանող Էլեն Հակոբյանը «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում կրթություն է ստացել Իտալիայի Մեսինայի համալսարանում։ Էլենի հետ զրուցել ենք ԵՊՀ-ի ընձեռած հնարավորությունների, միջազգային հարթակներում սեփական երկիրը ներկայացնելու կարևորության և այլ թեմաների շուրջ։
«ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՆՊԱՍՏՈՒՄ է ԵՊՀ-ՈՒՄ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԴԱՍԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ». ԱՆՆԱ ՄԱԴԱԹՅԱՆ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանող Աննա Մադաթյանը «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրով կրթություն է ստացել Իսպանիայի Լա Կորունյա համալսարանում: Մեզ հետ զրույցում Աննան պատմել է լեզուների իմացության կարևորության, Իսպանիայում անցկացրած օրերի և այլ թեմաների մասին։
ԵՊՀ-ՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է «ՎԻԶՈՒԱԼ ՀԱՇՎԱՐԿ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ Հայաստանում առաջին անգամ 2010 թվականին մեկնարկել է ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական (ՏՏԿՀ) կենտրոնի և Գերմանիայի Ռոստոկի համալսարանի «Վիզուալ հաշվարկ» մագիստրոսական համատեղ կրթական ծրագիրը։ Այն իրականացվում է Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) աջակցությամբ:
«ԵՊՀ-Ն ԱՄԵՆ ԿԵՐՊ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ». ՄԱՐԻԱ ԵՍԱՅԱՆ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Մարիա Եսայանը «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրով կրթություն է ստացել Սալոնիկի Արիստոտելի համալսարանում: Մարիան պատմել է մասնագիտության ընտրության, ԵՊՀ-ի ընձեռած հնարավորությունների և արտասահմանում ստացած կրթության մասին:
«ԵՊՀ-Ի ՏՎԱԾ ԲԱՐՁՐՈՐԱԿ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՄ ՀԱՍՆԵԼ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՍ». ՄԻԼԵՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներից է Միլենա Սարգսյանը, ով ընտրել է կորեերենը՝ որպես երկրորդ օտար լեզու: Մեր զրուցակիցը պատմել է Երևանի պետական համալսարանում ստացած կրթության, կորեերենի ու կորեական մշակույթի առանձնահատկությունների մասին:
«ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՏԱԼԻՍ Է ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԼԻՆ, ԵԹԵ ԴՈՒ ՊԱՏՐԱՍՏ ԵՍ ԱՅՆ ՎԵՐՑՆԵԼ». ԳՈՌ ՉԱԼՅԱՆ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Գոռ Չալյանը Օպտիկայի և ֆոտոնիկայի միջազգային կազմակերպության (SPIE) կողմից արժանացել է դրամական խոշոր մրցանակի։ Այն շնորհվել է գերազանց առաջադիմության և գիտաուսումնական ակտիվ գործունեության համար, որոնք նպատակ են ունեցել խթանելու Հայաստանում օպտիկայի և ֆոտոնիկայի տարածումը։