ԵՊՀ կրթական ծրագրերի հաստատման կարգ
ԵՊՀ կրթական ծրագրերի հաստատման կարգը կանոնակարգում է ԵՊՀ-ում բակալավրի և մագիստրոսի պատրաստման կրթական ծրագրերի հաստատման գործընթացը, որը բաղկացած է երեք փուլերից`
- ծրագրի մշակման արտոնում (նախնական հաստատում),
- ծրագրի փաստաթղթային փաթեթի ստեղծում և ծրագրի առաջարկի փորձաքննություն,
- փորձաքննության եզրակացությունների կատարում և ծրագրի հաստատում։
Կրթական ծրագրերի արտոնման, փորձաքննության և հաստատման գործընթացները ԵՊՀ կրթական ծրագրերի մշակման փուլում դրանց որակի ապահովման հիմնական մեխանիզմներից են: Կարգը սահմանում է ԵՊՀ կրթական ծրագրերի արտոնման, փորձաքննության և հաստատման գործընթացների նպատակները և խնդիրները, դրանց ներկայացվող պահանջները, կիրառվող ընթացակարգերը, հիմնական դերակատարներին և համապատասխան ժամանակացույցները։