ԵՊՀ ռեկտորատը ռեկտորին կից խորհրդակցական մարմին է, որը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի և գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում քննարկում է ԵՊՀ գործունեության ոլորտներին վերաբերող հարցեր և ռեկտորին ներկայացնում խորհրդատվական բնույթի առաջարկներ։
Ռեկտորատի անվանական կազմը հաստատում է ԵՊՀ ռեկտորը։ Ռեկտորատի կազմում ընդգրկվում են ռեկտորը, պրոռեկտորները, գիտական քարտուղարը, ռեկտորի աշխատակազմի ղեկավարը, ռեկտորի խորհրդականները, օգնականները, արհեստակցական կազմակերպության նախագահը (համաձայնությամբ), Իջևանի մասնաճյուղի տնօրենը, ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, գիտական ու կրթական գործունեություն իրականացնող ստորաբաժանումների ղեկավարները և ՈՒԽ նախագահը։
Ռեկտորի հրավերով ռեկտորատի նիստերին կարող են մասնակցել նաև կոնկրետ բնագավառի հատուկ որակավորում ունեցող արտահամալսարանական մասնագետներ։
ԵՊՀ ռեկտորատի կանոնակարգը՝ այստեղ։