- Գլխավոր
- Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
- ԵՊՀ չինարենի և չինական մշակույթի կենտրոն
ԵՊՀ չինարենի և չինական մշակույթի կենտրոն
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Չինարենի և չինական մշակույթի կենտրոնը հիմնադրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 2015 թվականի հունիսի 19-ի N 9 նիստի որոշմամբ: Կենտրոնի ղեկավարն է Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Սյուզաննա Նավասարդյանը:
Կենտրոնի հիմնական խնդիրներն ու գործառույթները
- Խթանել ԵՊՀ-ում չինարենի ուսուցումը:
- Ուսանողների կրթական հետաքրքրությունն ուղղել դեպի Չինաստանի մշակութային արժեքները:
- Աջակցել ԵՊՀ-ում չինարենի ուսումնական գործընթացի ներդրմանը, կազմակերպել համապատասխան մասնագիտական դասընթացներ ԵՊՀ ուսանողների համար:
- Աջակցել ԵՊՀ համագործակցությանը Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտի հետ։
- Համագործակցել ԵՊՀ և գիտական այլ կենտրոնների ու համալսարանների հետ՝ կենտրոնի աշխատանքների արդյունավետ կատարման, ինչպես նաև փորձի փոխանակման նպատակով։
- Կազմակերպել չինարենի անհատական և խմբակային դասընթացներ ինչպես ԵՊՀ, այնպես էլ այլ համալսարանների դիմորդների համար՝ համաձայն ներքին չափորոշիչների:
- Պլանավորել և անցկացնել թեմատիկ դասընթացներ, կինոդիտումներ, ցուցահանդեսներ, օլիմպիադաներ չինարենի, չինական մշակույթի, կրոնի և պատմության ոլորտներում, ինչպես նաև նշել ազգային տոները և այլ միջոցառումներ։