- Գլխավոր
- Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
- Ֆիզիկական քիմիայի լաբորատորիա
Ֆիզիկական քիմիայի լաբորատորիա
Ֆիզիկական քիմիայի գիտահետազոտական լաբորատորիայի հիմնական ուղղություններն են կենսաբժշկական ֆիզիկական քիմիան և լուծույթների ֆիզիկական քիմիան։
Կենսաբժշկական ֆիզիկական քիմիան անմիջականորեն առնչվում է կենսաբանական մոլեկուլների և մոդելային համակարգերի փորձարարական և տեսական քվանտաքիմիական ուսումնասիրությունների հետ։ Մասնավորապես մոլեկուլային մակարդակով հետազոտվում են սպիտակուցների, ամինաթթուների, պեպտիդների, նուկլեինաթթուների, ԴՆԹ-ի, լիպիդների և այլ մոլեկուլների փոխազդեցությունները տարբեր լիգանդների հետ, ինչպես նաև արտաքին գործոնների (միջավայրի բևեռայնություն, ջերմաստիճան, թթվայնություն) ազդեցությունը դրանց կառուցվածքի վրա։ Ուսումնասիրվում են նաև կենսաբժշկական նշանակության համակարգերին առնչվող նանոմասնիկների հատկությունները և վարքը՝ կախված խառը լուծիչների բնույթից և բաղադրությունից:
Լուծույթների ֆիզիկական քիմիայի հիմնական խնդիրներն են լուծույթների առաջացման թերմոդինամիկական բնութագրերի, դրանց կառուցվածքի և ֆիզիկաքիմիական հատկությունների հետզոտությունները։ Մասնավորապես ուսումնասիրվում են երկ- և եռբաղադրիչ բարդ համակարգեր, մակերևութային ակտիվ նյութերի ուղիղ ու շրջված միցելային համակարգերը, դրանցում կատարվող փոխազդեցությունները։
Կոնտակտներ
Լաբորատորիայի վարիչ՝ ք.գ.թ., պրոֆեսոր Կարինե Գրիգորյան
Հեռ.՝ +374 98 28 05 86
(ներքին՝ 38-60)
Էլհասցե՝ kara@ysu.am