- Գլխավոր
- Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
- Կոսմոլոգիայի լաբորատորիա
Կոսմոլոգիայի լաբորատորիա
Գործունեությունն ու ստեղծման պատմությունը
Կոսմոլոգիայի գիտահետազոտական կենտրոնը (ներկայումս լաբորատորիա) ստեղծվել է 2008 թվի մարտի
14-ին պրոֆեսոր Վահագն Գուրզադյանի ղեկավարությամբ:
Լաբորատորիայում իրականացվում են կոսմոլոգիայի ոչ գծային խնդիրների հետազոտություններ, մութ
նյութի և մութ էներգիայի բնույթի, տիեզերքում նյութի մեծ տարածքային բաշխման վերաբերյալ, ներառյալ
արբանյակային գիտափորձերից ստացված դիտողական տվյալների մշակում, տեսական մոդելների
արտածում, օգտագործելով տեսական, թվային, մեքենայական ուսուցման մեթոդներ:
Համագործակցում ենք արևմուտքի առաջատար կենտրոնների հետ՝ Ռուսաստանի (Լանդաուի անվ.
ինստիտուտ), ԱՄՆ-ի (Քալտեխ), Մեծ Բրիտանիայի (Օքսֆորդ), Իտալիայի, Ֆրանսիայի մասնագետների
հետ, ներգրաված ենք LARES (Italian Space Agency, European Space Agency, Գուրզադյանը՝ ծրագրի ղեկավար խորհրդի անդամ) արբանյակային ծրագրում, որի նպատակն է Հարաբերականության ընդհանուր տեսության, հիմնարար ֆիզիկական սկզբունքների մեծ ճշտությամբ ստուգումը հատուկ արձակված արբանյակների միջոցով:
Հիմնական ուղղությունները
Դիտողական կոսմոլոգիա, ոչ գծային աստղաֆիզիկական համակարգերի դինամիկա, այդ թվում գրավիտացիոն համակարգերի, էապես օգտագործելով դինամիկական համակարգերի տեսության մեթոդներ, բնութագրիչներ (KS-էնտրոպիա, Կոլմոգորովի ստոխաստիկական պարամետր և այլն) և համապատասխան մոդելավորում, մեքենայական ուսուցման ալգորիթմներ:
Նվաճումները
Հետազոտությունների արդյունքները տպագրվում են բարձր ազդեցության գործակցով միջազգային
ամսագրերում, զեկուցվում միջազգային գիտաժողովներում: Որոշ արդյունքներ (Երկրի գրավիտացիոն
մակընթացային հատկությունների և արբանյակների ուղեծրերի ճշգրիտ հաշվարկի վերաբերյալ, լույսի
արագության ինվարիանտության ստուգում Եվրոպական սինքրոտրոնում (ESRF, Grenoble) մեր առաջարկով իրականացված գիտափորձի տվյալներով) սփռվել են միջազգային լրատվամիջոցներով և ներկայումս ընդգրկված են տարբեր հանրագիտարաններում:
Աշխատակիցներից 3–ը ընդգրկվել են ՀՀ արդյունավետ գիտաշխատողների ցուցակներում: 2008-ից պաշտպանվել է 9 թեկնածուական ատենախոսություն Վ.Գուրզադյանի ղեկավարությամբ (2
PhD Իտալիայում):
Աշխատակիցներ
Վահագն Գրիգորի Գուրզադյան, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ղեկավար,
Արմեն Էդվարդի Ալլահվերդյան, ֆիզմաթ. գիտ. թեկնածու, առաջատար գիտաշխատող,
Սերգեյ Սամվելի Միրզոյան, ֆիզմաթ. գիտ. թեկնածու, ավագ գիտաշխատող
Մարինե Մանվելի Սամսոնյան, ֆիզ.մաթ.գիտ. թեկնածու, ավագ գիտաշխատող
Արմինե Սուրիկի Ամեխյան, ֆիզ.մաթ. գիտ. թեկնածու, գիտաշխատող
Կոնտակտներ
Ղեկավար Գուրզադյան Վահագն Գրիգորի
Էլեկտրոնային հասցե gurzadyan@yerphi.am