- Գլխավոր
- Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
- Հիմնարար և ախտաբանական կենսաքիմիայի լաբորատորիա
Հիմնարար և ախտաբանական կենսաքիմիայի լաբորատորիա
Հիմնարար և ախտաբանական կենսաքիմիայի լաբորատորիան ստեղծվել է 2021 թվականին նախկինում գործող կենսաքիմիայի լաբորատորիայի վերաձևափոխման արդյունքում:
Լաբորատորիայի հետազոտությունների ոլորտն ընդգրկում է՝
- քաղցկեղի հետազոտություն,
- շաքարային դիաբետի առաջացման, բուժման մեխանիզմ,
- հիպօքսիա,
- օքսիդատիվ սթրես,
- կենդանական մոդելներ,
- ֆերմենտաբանություն,
- ճառագայթային կենսաքիմիա,
- բժշկական և կլինիկական կենսաքիմիա,
- նանոմասնիկների (կանաչ սինթեզ) կենսաբանական ազդեցություն,
- բուսական լուծամզվածքների ազդեցության մեխանիզմ:
Լաբորատորիայում գործող հիմնական գիտական ուղղությունները
- Ավանդական բժշկության մեջ օգտագործվող ՀՀ մի քանի խոստումնալից դեղաբույսերի հակաքաղցկեղային ազդեցության գնահատումը կրծքագեղձի քաղցկեղի (in vitro և in vivo մոդելներում) բուժման և կանխարգելման գործընթացում: Պարզաբանվում է բուսական լուծամզվածքների ազդեցությունը բջջային ազդանշանային համակարգերի ակտիվության վրա, ինչպիսիք են HER2 / PI3K / Akt / mTOR և JAK2 / STAT3, և ուսումնասիրվում են նաև բջջային ցիկլի կարգավորիչները՝ ներառյալ p53, p21, CDK4/6:
- Կատարվում է տարբեր բույսերի լուծամզվածքների առանձին և հայտնի քիմիաթերապևտիկ նյութերի հետ (Doxorubicin, 5-Fluorouracil (5-FU), nor-NOHA (NG-Hydroxy-nor-L-arginine), L- NAME (L-NG-Nitro arginine methyl ester)) համակցությունների հակաքաղցկեղային ազդեցության պարզաբանում նորմալ և քաղցկեղային բջջային կուլտուրայում in vitro մոդելում և in vivo՝ օգտագործելով առնետի կրծքագեղձի քաղցկեղի փորձարարական մոդելը:
- Ուսումնասիրվում է Լ-արգինինի նյութափոխանակության դերը հակաշաքարախտային թերապիայում՝ արգինազ և ազոտի մոնօքսիդի սինթազ ֆերմենտների ակտիվության կարգավորմամբ՝ ստրեպտոզոտոցինի (STZ) ազդեցությամբ՝ հիպերգլիկեմիկ առնետների մոտ։
- Հետազոտվում է տարբեր տեսակի ճառագայթների ազդեցությունը միաբջիջ էուկարիոտ օրգանիզմների, խմորասնկերի C. guilliermondii NP-4 նյութափոխանակության որոշ գործընթացների, մորֆոլոգիայի, աճի և բազմապատկման վրա: Գնահատվում է մեղվի մայրակաթի առկայությամբ ստացված արծաթի նանոմասնիկների հակասնկային և հակաքաղցկեղային ազդեցությունը։
- Հետազոտվում են հակաօքսիդանտային համակարգերի ֆերմենտների և սպիտակուցների կոմֆորմացիոն փոփոխությունները և հատկությունները:
- Գնահատվում է արծաթի և ցինկի նանոմասնիկների հակաբակտերիալ և հակաքաղցկեղային ազդեցությունը հիդրոպոնիկ բույսերի և ջրիմուռների լուծամզվածքների միջոցով։
Համագործակցություններ
Լաբորատորիան համագործակցում է հետևյալ հաստատությունների հետ.
- Գդանսկի տեխնոլոգիական համալսարանի (Գդանսկ, Լեհաստան) սննդի քիմիայի, տեխնոլոգիայի և կենսատեխնոլոգիայի ամբիոն,
- ԱՄՆ Օրեգոնի առողջապահության և գիտության համալսարանի Նայթի սիրտ-անոթային ինստիտուտի պրոֆեսոր Ալինա Մալոյանի լաբորատորիա,
- ՀՀ ԳԱԱ Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի «Իմունոլոգիայի և հյուսվածքայի ճարտարագիտության» լաբորատորիա,
- ՀՀ ԳԱԱ Հր. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտ,
- ՀՀ ԳԱԱ Գ. Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ,
- ՀՀ ԳԱԱ դեղագործական և օրգանական քիմիայի ինստիտուտ,
- ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ:
Աշխատակիցներ
- Նիկոլայ Վլադիմիրի Ավթանդիլյան
- Հայարփի Գևորգի Ջավրուշյան
- Միքայել Մարտիկի Գինովյան
- Անուշ Արամայիսի Աղաջանյան
- Էռնեստինա Խիկարի Բարսեղյան
- Հասմիկ Մաէնլեստի Կարապետյան
- Նարինե Կոլյայի Հայրապետյան
- Գայանե Հենրիկի Սեմերջյան
- Գայանե Հովհաննեսի Պետրոսյան
- Սվետլանա Մարատի Հովհաննիսյան
- Էդիտա Էդուարդի Նադիրյան
- Մերի Վարուժանի Քոչարյան
- Տաթևիկ Արմենի Մանուցյան
- Լիդիա Ռադիկի Բենյամինովա
- Սյուզան Աշոտի Մարության
Թոփ 5 հրապարակումներ (Scopus, Web of Science 2018-2023)
- Avtandilyan, N., Javrushyan, H., Ginovyan, M., Karapetyan, A., & Trchounian, A. (2023). Anti-cancer effect of in vivo inhibition of nitric oxide synthase in a rat model of breast cancer.Molecular and Cellular Biochemistry, 478(2), 261-275.
- Ginovyan, M., Javrushyan, H., Petrosyan, G., Kusznierewicz, B., Koss-Mikołajczyk, I., Koziara, Z., & Avtandilyan, N. (2023). Anti-cancer effect of Rumex obtusifolius in combination with arginase/nitric oxide synthase inhibitors via downregulation of oxidative stress, inflammation, and polyamine synthesis. The International Journal of Biochemistry & Cell Biology, 158, 106396
- Javrushyan, H., Nadiryan, E., Grigoryan, A., Avtandilyan, N., & Maloyan, A. (2022). Antihyperglycemic activity of L-norvaline and L-arginine in high-fat diet and streptozotocin-treated male rats. Experimental and molecular pathology, 126, 104763.
- Timotina, M., Aghajanyan, A., Schubert, R. et al. Biosynthesis of silver nanoparticles using extracts of Stevia rebaudiana and evaluation of antibacterial activity. World J Microbiol Biotechnol 38, 196 (2022).
- K. Hovnanyan, S. Marutyan, S. Marutyan, M. Hovnanyan, L. Navasardyan, A. Trchounian, Ultrastructural investigation of acidocalcisomes and ATPase activity in yeast Candida guilliermondii NP‐4 as ‘complementary’ stress‐targets, Letters in Applied Microbiology, Volume 71, Issue 4, 1 October 2020, Pages 413–419