- Գլխավոր
- Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
- Առաջադեմ ֆունկցիոնալ նյութերի լաբորատորիա
Առաջադեմ ֆունկցիոնալ նյութերի լաբորատորիա
Առաջադեմ ֆունկցիոնալ նյութերի լաբորատորիայի նպատակն է համախմբել ֆիզիկայի ինստիտուտի հետազոտական խմբերի ներուժը կոնդենսացված մարմինների ֆիզիկայի, նյութերի ֆիզիկայի և նյութագիտության ոլորտներում:
Լաբորատորիայի գիտահետազոտական ծրագիրը վերաբերում է առաջադեմ ֆունկցիոնալ նյութերի գրադարանի նախագծմանը և ստեղծմանը՝ հիմնված երկչափ և վան դեր Վալսյան նյութերի, վան դեր Վալսյան և Մուարյան հետերոկառուցվածքների ու այլ ցածր չափանի քվանտային նյութերի վրա՝ նպատակ ունենալով նախագծելու նոր դասի նանոմասշտաբի օպտոէլեկտրոնային սարքեր և օպտիկական բաղադրիչներ։