- Գլխավոր
- Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
- Պինդ մարմնի ֆիզիկայի լաբորատորիա
Պինդ մարմնի ֆիզիկայի լաբորատորիա
Պինդ մարմնի ֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիան ստեղծվել է 2005 թ.։ Այն ԵՊՀ ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի կազմում գործում է ինստիտուտի ստեղծման օրվանից:
Լաբորատորիայի գործունեության հիմնական նպատակներն են.
ա. փորձարարական և տեսական մեթոդներով հետազոտել միկրո- և նանոմետրական չափերով բյուրեղային նյութերի և դրանց հենքի վրա ստեղծված տարաբնույթ համակարգերի ֆիզիկական հատկությունները (պինդմարմնային և կիսահաղորդչային հետերոկառուցվածքներ, միաչափ, երկչափ և զրոչափ քվանտային կառուցվածքներ, նորմալ և բարձրջերմաստիճանային գերհաղորդչային նյութեր, մագնիսական համաձուլվածքներ),
բ. մշակել վերոնշյալ համակարգերի ուսումնասիրման փորձարարական և տեսական մեթոդներ:
Պինդ մարմնի ֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիայի հետազոտությունների հիմնական բնագավառները
- Ռենտգենյան հետազոտություններ. նյութագիտություն
- Ռենտգենյան նոր ինտերֆերաչափերի ստեղծում, դրանց հատկությունների ուսումնասիրում,
- ռենտգենյան դիֆրակտաչափություն ,
- կառուցվածքային վերլուծություններ և ռենտգենյան արատադիտում,
- դիֆրակցիայի տեսության, ռենտգենյան հոլոգրաֆիայի և ռենտգենյան մանրազննման խնդիրների լուծում,
- նանոմասնիկների ստացում, դրանց ֆիզիկաքիմիական հատկությունների ուսումնասիրում,
- մետաղական կոմպոզիտային խեցիների բարձրջերմաստիճանային և բարձրճնշումային սինթեզ:
- Ցածր չափայնությամբ համակարգերի տեսական հետազոտություններ
- Քվանտային շերտերի, լարերի, օղակների, կետերի և դրանցում քվազիմասնիկային կոմպլեքսների ֆիզիկական բնութագրերի, դրանց վրա էլեկտրական, մագնիսական, լազերային և դեֆորմացիայի դաշտերի ազդեցության հաշվարկներ,
- ֆոտովոլտային հատկությունների ուսումնասիրություններ:
- Ցածրջերմաստիճանային հետազոտություններ, գիտական սարքաշինություն, մագնիսական հետազոտություններ
- Գերհաղորդականության փորձարարական ուսումնասիրում,
- ֆիզիկական և բժշկակենսաբանական նոր տիպի սարքերի նախագծում, մոդելավորում և ստեղծում,
- հազվագյուտ հողային տարրերով համաձուլվածքների ջերմային հատկությունների փորձարարական ուսումնասիրում: