- Գլխավոր
- Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
- Քվանտային երևույթների հետազոտման և մոդելավորման լաբորատորիա
Քվանտային երևույթների հետազոտման և մոդելավորման լաբորատորիա
Քվանտային երևույթների հետազոտման և մոդելավորման (ՔԵՀՄ) գիտահետազոտական լաբորրատորիայում հետազոտվում են առաջարկվող բևեռաչափական ատոմական ինտերֆերոմետրի միջոցով քվանտային վերադրման և խճճվածության վերստուգման հնարավարությունները, միկրոմասնիկների քվանտային թունելացման ժամանակային պրոբլեմները՝ ներառյալ դինամիկան նանոխողովակներում, սֆերոիդալ քվանտային կետերի՝ որպես միաֆոտոն ճառագայթման աղբյուրների ֆիզիկան և կիրառական հնարավորությունները, կոմպակտ երկնային մարմինների կառուցվածքը և ճառագայթումը: Բարելավվում է նանոբյուրեղներ պարունակող սիլիկատային ապակիների ստացման տեխնոլոգիան, ինչպես նաև դրանց օպտիկական և մեխանիկա/ճկումային պարամետրերը: