ԵՊՀ ուսանողական խորհուրդը ուսանողության ներկայացուցչական, ինքնակառավարման բարձրագույն ընտրովի մարմինն է, որն արտահայտում է ուսանողության շահերն ու իրավունքները, ապահովում է ուսանողների մասնակցությունը համալսարանի կառավարմանը, նպաստում նրանց կրթական, գիտական, ստեղծագործական, ֆիզիկական, բարոյական և հոգևոր զարգացմանը, կազմակերպում ուսանողների ազատ ժամանցն ու հանգիստը:
Ուսանողական խորհրդի հիմնական նպատակներն են՝
ա) պաշտպանել ուսանողների շահերն ու իրավունքները,
բ) ապահովել ուսանողների մասնակցությունը համալսարանի կառավարմանը,
գ) համալսարանի կառավարման համապատասխան մարմինների քննարկմանը ներկայացնել ուսանողությանն առնչվող հարցեր,
դ) մասնակցել ուսումնական գործընթացի կազմակերպմանը և ուսուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի մշակմանն ու իրականացմանը,
ե) իրազեկել ուսանողներին իրենց իրավունքների ու պարտականությունների մասին, նպաստել ուսանողների իրավագիտակցական մակարդակի բարձրացմանն ու ակտիվ քաղաքացիական կեցվածքի ձևավորմանը,
զ) միավորել համալսարանի ուսանողական կազմակերպությունների, ակումբների և միությունների ջանքերը՝ նպաստելու ուսանողության համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը և խթանելու ուսանողների գիտական, կրթական, հոգևոր, մշակութային, ստեղծագործական ու ֆիզիկական զարգացումը,
է) աջակցել ուսանողների սոցիալական վիճակի բարելավմանը, կազմակերպել ուսանողների ազատ ժամանցն ու հանգիստը,
ը) մասնակցել ԵՊՀ տարածքում ներքին կարգապահության պահպանմանը,
Ուսանողական խորհուրդը հիմնադրվել է 1994 թվականին։
2023 թվականից ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահը Խաչիկ Աբաջյանն է։
Ուսանողական խորհրդի հանձնաժողովներ, հանձնախմբեր, ակումբներ
Ուսանողական խորհրդի կազմում գործում է 6 հանձնաժողով, 2 հանձնախումբ, 2 ակումբ․
1) Արտաքին կապերի հանձնաժողով,
2) Գիտակրթական հանձնաժողով,
3) Հասարակայնության հետ կապերի և լրատվության հարցերի հանձնաժողով,
4) Մշակույթի հանձնաժողով,
6) Սպորտի հանձնաժողով,
7) ՈՒԽ նախագահին կից մոնիթորինգի և զարգացման հանձնախումբ,
8) ՈՒԽ ռազմավարական գործունեության պլանավորման և վերահսկման հանձնախումբ,
9) Բանավեճի ակումբ,
10) «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ակումբ:
Կրթական ստորաբաժանումների ուսանողական խորհուրդներ
Համալսարանի յուրաքանչյուր կրթական ստորաբաժանում ունի ուսանողական խորհուրդ․
1) Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական խորհուրդ,
2) Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողական խորհուրդ,
3) Արևելագիտության ֆակուլտետի ուսանողական խորհուրդ,
4) Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանողական խորհուրդ,
5) Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական խորհուրդ,
6) Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողական խորհուրդ,
7) Իրավագիտության ֆակուլտետի ուսանողական խորհուրդ,
8) Կենսաբանության ֆակուլտետի ուսանողական խորհուրդ,
9) Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողական խորհուրդ,
10) Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ուսանողական խորհուրդ,
11) Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի ուսանողական խորհուրդ,
12) Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողական խորհուրդ,
13) Պատմության ֆակուլտետի ուսանողական խորհուրդ,
14) Ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողական խորհուրդ,
15) Սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողական խորհուրդ,
16) Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողական խորհուրդ,
17) Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ուսանողական խորհուրդ,
18) Քիմիայի ֆակուլտետի ուսանողական խորհուրդ,
19) Ֆարմացիայի ինստիտուտի ուսանողական խորհուրդ,
20) Ֆիզիկայի ինստիտուտի ուսանողական խորհուրդ: