2024 թ. Երևանի պետական համալսարանի կողմից կազմակերպվող դպրոցականների ամենամյա օլիմպիադան նախատեսվում է անցկացնել 2 փուլով:
2024 թ. ապրիլի 6-ին՝ ժ․ 11։00-ին, Երևանի պետական համալսարանում և ՀՀ բոլոր մարզերում կանցկացվի դպրոցականների օլիմպիադայի I փուլը:
Ս.թ. ապրիլի 20-ին՝ ժ. 11։00-ին, Երևանի պետական համալսարանում կանցկացվի դպրոցականների օլիմպիադայի II փուլը, որին կմասնակցեն I փուլի հաղթողները:
Օլիմպիադան կանցկացվի հանրակրթական («Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Հայոց պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Գերմաներեն», «Ֆրանսերեն», «Ինֆորմատիկա») և լրացուցիչ կրթական («Հայոց եկեղեցու պատմություն», «Տրամաբանություն», «Սոցիոլոգիա», «Պետության և իրավունքի հիմունքներ», «Էկոլոգիայի և կայուն զարգացման հիմունքներ», «Տնտեսագիտություն») առարկաներից։
Լրացուցիչ կրթական առարկաների օլիմպիադան կանցկացվի մեկ փուլով ԵՊՀ-ում՝ ապրիլի 20-ին՝ ժ. 11։00-ին:
«Ինֆորմատիկա» առարկայի օլիմպիադան կանցկացվի մեկ փուլով ԵՊՀ-ում՝ ապրիլի 6-ին՝ ժ. 11։00-ին:
Օլիմպիադան նախատեսվում է 12-րդ դասարանի աշակերտների համար: Յուրաքանչյուր աշակերտ օլիմպիադային կարող է մասնակցել միայն 1 առարկայից:
Օլիմպիադայի հետ կապված հարցերի դեպքում դիմել ԵՊՀ ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն։
Հեռ.՝ (+374 10) 554 003, (+374 60) 710 132
Էլհասցե՝ pre-ued@ysu.am
Ի գիտություն
ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ օլիմպիադայում հանրակրթական առարկաներից հաղթող ճանաչված (I, II և III կարգի դիպլոմների արժանացած) աշակերտներին համալսարանի վճարովի համակարգ ընդունվելու դեպքում առաջին կուրսում կտրամադրվի համապատասխանաբար 50, 40, և 30 տոկոս ուսման վարձի զեղչ:
Օլիմպիադայում լրացուցիչ կրթական առարկաներից հաղթած աշակերտներին կտրվեն կրթաթոշակներ: