«Max Weber Georgia Branch Office»-ը հայտարարում է Գերմանիայում իրականացվող հետազոտական ծրագրերի մասնակցելու հնարավորության մասին։
Ծրագրին կարող են դիմել այն հետազոտողները, որոնք հետաքրքրված են Գերմանիայի հետ կովկասյան պետությունների և հասարակությունների երկկողմ հարաբերությունների պատմությամբ, Կովկասի և Սևծովյան տարածաշրջանի պատմությամբ, ինչպես նաև կայսրությունների (Ռուսական կայսրություն (Խորհրդային միություն), Օսմանյան կայսրություն, Իրան, Բյուզանդական կայսրություն) վերելքի և անկման, մրցակցության, գերիշխանության և հետևանքների վերաբերյալ կովկասյան դիտանկյան հետազոտությունների թեմաներով։
Ծրագրի վերաբերյալ մանրամասները՝ այստեղ։