Սիրելի՛ համալսարանականներ,
Եթե դուք ունեք 9-12 տարեկան երեխաներ, ապա ս․թ․ հունիսի 6-ին՝ ժամը 14։30-ին, սիրով հրավիրում
ենք ձեզ Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Լ․ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարան՝
մասնակցելու մի հետաքրքիր ծրագրի:
Տեղի կունենա «Հեքիաթի և առակի դերը երեխաների կյանքում» թեմայով հանդիպում ԵՊՀ աշխատակից
ծնողների և նրանց 9-12 տարեկան երեխաների հետ։
Հանդիպումը նախատեսվում է անցկացնել համաժամանակյա ձևաչափով, այսինքն՝ ծնողներն ու երեխաները
կաշխատեն միաժամանակ՝ զուգահեռ սրահներում: Ծնողների համար կանցկացվի հանդիպում-զրույց
բանասիրական գիտությունների պրոֆեսոր Ալվարդ Ջիվանյանի հետ: Նա կխոսի այն մասին, թե ինչ
կարևորություն ունի հեքիաթը երեխաների դաստիարակման, ծնողավարման գործում, ինչպես նաև
կմանրամասնի, թե ինչպես ընտրել համապատասխան հեքիաթ՝ նկատի ունենալով երեխայի տարիքը,
անձնային առանձնահատկություններն ու նախասիրությունները։
Սրան զուգահեռ՝ երեխաների հետ հանդիպում կունենա բանասիրական գիտությունների դոցենտ Նվարդ Վարդանյանը: Նա կպատմի, թե ինչ է առակը, ինչպես է առաջացել և զարգացել գրական այս ուշագրավ
ժանրը: Այնուհետև կընթերցի մի քանի առակ և կանցկացնի անմիջական քննարկում դրանց շուրջ: Այս
ինտերակտիվ հանդիպումը ոչ միայն կհարստացնի երեխաների պատկերացումներն առակների վերաբերյալ,
այլև կօգնի նրանց սեփական վերլուծություններն անելու և դրանք անկաշկանդ ներկայացնելու
տարեկիցներին:
Եթե հետաքրքրեց, ապա սիրով սպասում ենք ձեզ և ձեր երեխաներին այս կարևոր ու հետաքրքիր
հանդիպումներին:
Մուտքն ազատ է։
Մասնակցության համար խնդրում ենք նախապես գրանցվել՝ անցնելով հղումով։
Հարցերի դեպքում զանգահարել (+374 93) 558 113 հեռախոսահամարին։