Վերջնաժամկետ՝
15 Մայիս 2023
Կատեգորիա՝
Աշխատանք
«Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիր
Աշխատանքի տեսակը՝
Առկա
Հիմնական պարտականություններ
Ուսուցիչը դասավանդում է ճեմարանի կրտսեր կամ միջին և/կամ ավագ դպրոցներում: Համապատասխան առարկայական ամբիոնի անդամ լինելով՝ մասնակցում է ամբիոնի աշխատանքներին՝ Միջազգային բակալավրիատի պահանջներին համապատասխան առարկայական, միջառարկայական ծրագրերի տեղայնացում, թեմատիկ միավորների մշակում և իրականացում: Գործունեությունը ծավալում է սովորողակենտրոն ուսուցման սկզբունքով, արձանագրում է յուրաքանչյուր սովորողի առանձնահատկությունները, հետաքրքրությունները և կազմակերպում է կրթադաստիարակչական գործունեություն՝ գերակա նպատակ դարձնելով յուրաքանչյուր սովորողի ներդաշնակ զարգացումը:
Պահանջվող որակավորումները
Ուսուցիչը պետք է իմանա՝
- հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի պահանջները և բովանդակությունը, առարկայի դասավանդման և գնահատման մեթոդաբանությունը,
Պետք է կարողանա ՝
- գրագետ կիրառել մանկավարժական և հոգեբանական մոտեցումները, սովորողների ուսումնառության տարբեր ոճերին և կրթական կարիքներին համապատասխան դասավանդման տեխնոլոգիաներ, մեթոդներ ընտրել և կիրառել,
- իրավիճակները վերլուծել, գնահատել և համապատասխան արձագանքով հետադարձ կապ ապահովել,
- կարողանա թիմով աշխատել, համագործակցել սաների, գործընկերների հետ,
- գրագետ, արտահայտիչ և մատչելի խոսել,
- Միջազգային բակալավրիատի գաղափարախոսությունը, պահանջները, ինչպես նաև այլ նորարարական գաղափարներն ընդունելու, սովորելու և կիրառելու պատրաստակամ լինել,
- անգլերենով կամ այլ օտար լեզուներով կարդալ, հաղորդակցվել և/կամ կատարելագործվելու պատրաստակամություն դրսևորել:
Այլ տեղեկատվություն
Դրույք՝ ժամավճար։
Աշխատանքային օրերը՝ ըստ դասացուցակի։