Վերջնաժամկետ՝
14 Հուլիս 2023
Կատեգորիա՝
Աշխատանք
<<ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ>> ՓԲԸ
Հիմնական պարտականություններ
- Ողջունում և ուղեկցում է մասնաճյուղի հաճախորդներին,
- Տրամադրում է վճարումների վերաբերյալ քաղվածքներ, տեղեկանքներ,
- Իրականացնում է հաճախորդների արագ սպասարկումը (կոմունալ վարձերի ընդունում, ֆիզիկական անձանց վարկերի մարումներ և այլն) մասնաճյուղում գտնվող համապատասխան վճարային տերմինալների միջոցով,
- Կատարում է Ինտերնետ և Մոբայլ բանկ համակարգերի վաճառք և ակտիվացում,
- Իրականացնում է հաճախորդներին պլաստիկ քարտերի տրամադրման գործընթացը,
- Տրամադրում է խորհրդատվություն բանկային պրոդուկտների և ծառայությունների ողջ ծավալով,
- Բացահայտում է հաճախորդների պահանջմունքները հետագա խաչաձև վաճառքների կատարման համար,
- Գրանցում է հաճախորդների բողոքներն ու առաջարկությունները և ներկայացնում է կառավարչին,
- Իրականացնում է սպասարկման սրահի ընդհանուր ադմինիստրացիա,
- Կատարում է իր առջև դրված ամսական վաճառքների պլանները։
Պահանջվող որակավորումները
- Նորավարտ ուսանողներ,
- Բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրության իմացություն,
- Վերլուծական մտածողություն,
- Հաղորդակցության հմտություններ,
- Հայերենի գերազանց տիրապետում,
- Ռուսերեն և/կամ անգլերեն լեզուների լավ իմացություն։
Այլ տեղեկատվություն
Աշխատանքային փորձը պարտադիր չէ. աշխատանքի անցնելու դեպքում նախատեսված է նաև ուսուցման ծրագիր։