Վերջնաժամկետ՝
25 Սեպտեմբեր 2023
Կատեգորիա՝
Աշխատանք
«Ֆասթ Բանկ» ՓԲԸ
Աշխատանքի տեսակը՝
Առկա
Հիմնական պարտականություններ
- Ռազմավարությունից բխող նախագծերի պլանավորում շահագրգիռ ստորաբաժանման հետ,
- գործողությունների պլանների (Action Plan) մշակում, ինչպես նաև դրանց իրականացման ընթացքի վերահսկողություն և պարբերաբար թարմացումների իրականացում (Status Updates),
- Պրոդուկտներում և այլ էական գործընթացներում փոփոխությունների կառավարման ընթացակարգի (Change management) պատշաճ կազմակերպում, Change Request-ների ստացում, վերջինիս վերաբերյալ կարծիքների և առաջարկությունների հավաքագրում, շահագրգիռ կողմերի հետ համաձայնեցում և ներկայացում հաստատման,
- Հաստիքին վերաբերվող գործառույթների ավտոմատացման և օպտիմիզացման աշխատանքների իրականացում ժամանակակից գործիքակազմերով,
- Ակտիվ մասնակցություն Բանկում R&A (research and analysis) գործընթացներին,
- Ռազմավարության, նախագծերի կառավարման և մեթոդաբանության ծառայության կողմից իրականացվող նախագծերի համակարգում, ներդնում:
Պահանջվող որակավորումները
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտական կամ հարակից այլ ոլորտում,
- Նախագծերի կառավարման գծով միջազգային որակավորումները, ուսուցումը, վերապատրաստումները կդիտարկվեն որպես առավելություն,
- Համակարգչային համապատասխան գիտելիքների առկայություն, MS Project կամ նախագծերի կառավարման այլ գործիքների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Անգլերեն լեզվի լավ իմացություն,
- Թիմային աշխատանքի և շփման հմտություններ,
- Վերջնաժամկետներին հետևելու և պահպանելու ունակություն։