Գտնվելու վայրը՝
Զարգացման և Մեթոդաբանության ծառայության բաժին
Կատեգորիա՝
Պրակտիկա
Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
Հիմնական պարտականություններ
- ԱՊՊԱ համակարգի բնականոն գործունեության համար անհրաժեշտ կարգավորում ապահովելու նպատակով Բյուրոյի կանոնների նախագծերի կազմման, դրանց վերամշակման ու համակարգման աշխատանքներին մասնակցություն
- Բյուրոյի ներքին կանոնների և այլ ներքին իրավական ակտերի մշակման, ներքին կանոնների և այլ ներքին իրավական ակտերին վերաբերող հրամանների պատրաստման, ընդունված հրամաններում փոփոխություններ ու լրացումներ կատարելու կամ դրանց գործողությունը դադարեցնելու վերաբերյալ նախագծերի պատրաստման աշխատանքներին մասնակցություն
- Մասնակցություն Բյուրոյի ներքին կանոններին և այլ ներքին իրավական ակտերին առնչվող խորհրդակցություններին
- ԱՊՊԱ համակարգի զարգացման ծրագրերի մշակման, իրականացման, առաջարկությունների ներկայացման և համակարգման գործընթացներին մասնակցություն
- ԱՊՊԱ ոլորտի զարգացումների և առկա խնդիրներին առնչվող լուծումների նպատակով առաջադրվող ու պարբերական վերլուծությունների իրականացում և նախաձեռնում
- ԱՊՊԱ համակարգի, մասնավորապես` առկա վիճակի, միջազգային փորձի ուսումնասիրությունների իրականացում և ներկայացում, ԱՊՊԱ համակարգի կատարելագործման վերաբերյալ սեմինար-քննարկումների կազմակերպում
Պահանջվող որակավորումները
- Ուսումնական բարձր առաջադիմություն
- ԱՊՊԱ ոլորտը կանոնակարգող օրենքների և իրավական ակտերի իմացությունն ողջունվում է
- Համակարգչային գիտելիքներ, մասնավորապես ՝ MS Office, Internet, Outlook
- Հայերենի ազատ տիրապետում, ռուսերենի և անգլերենի լավ տիրապետում
Այլ տեղեկատվություն
- Վերլուծական հմտություններ
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ
- Ճշտապահություն և պատասխանատվության զգացում
- Բարձր նախաձեռնողականություն
- Լարված պայմաններում աշխատելու կարողություն
- Մարդկանց հետ հաղորդակցվելու ընդգծված հմտություններ
- Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն
- Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում