Դրույք՝
Ամբողջ դրույք
Գտնվելու վայրը՝
Երևան
Վերջնաժամկետ՝
15 հոկտեմբեր 2023
Կատեգորիա՝
Աշխատանք
ՀՀ կենտրոնական բանկ
Հիմնական պարտականություններ
- Քաղաքականության մշակում՝
- Մշակել նոր քաղաքականություն կամ վերանայել գործող քաղաքականությունը հետևյալ նպատակներով՝
- հասցեագրելու հայտնաբերված ռիսկերը
- ապահովելու բանկային համակարգի զարգացումը
- ձևավորելու թվայնացման արդի զարգացումներին համահունչ կարգավորման դաշտ
- համապատասխանեցնելու բանկային համակարգի կարգավորումը միջազգային լավագույն փորձին
- ապահովելու բանկային համակարգի բնականոն աշխատանք
- Հետազոտություն՝
- Իրականացնել ուսումնասիրություն բանկային համակարգի ներկա վիճակը գնահատելու, հնարավոր ռիսկային ոլորտները բացահայտելու և գործող քաղաքականության արդյունավետությունը գնահատելու համար
- Ուսումնասիրել միջազգային ասպարեզում բանկային համակարգի կարգավորմանն առնչվող զարգացումները և փոփոխությունները, գնահատել դրանց ներդրման նպատակահարմարությունը ՀՀ բանկային համակարգում
- Համագործակցություն՝
- Բացահայտել նախագծերի շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ բանկեր, պետական մարմիններ և միջազգային կազմակերպություններ, ներկայացնել առաջարկվող քաղաքականությունը և հավաքագրել կարծիքներ
- Քաղաքականության հաստատման նպատակով իրականացնել այլ պարտադիր գործընթացներ
-
Մոնիտորինգ և գնահատում՝
- Հետևել քաղաքականության ներդրմանը, գնահատել արդյունավետությունը և անհրաժեշտության դեպքում կատարել ճշգրտումներ
-
Արտաքին հաղորդակցում՝
- Համագործակցել այլ երկրների կարգավորող ու վերահսկող մարմինների հետ տեղեկատվության փոխանակման, օրենսդրությունների հարմոնիզացման, առավել պրուդենտ կարգավորման դաշտ և մրցակցային բանկային համակարգ ունենալու նպատակով
- Ներկայացնել ՀՀ բանկային համակարգում ներդրված կարգավորումները մասնավոր և պետական մարմինների, ինչպես նաև այլ երկրների բանկային համակարգերը կարգավորող մարմինների և միջազգային կազմակերպությունների հետ հանդիպումների ընթացքում (BIS, BSCEE, IMF, WB)
Պահանջվող որակավորումները
- Բարձրագույն տնտեսագիտական կրթություն
- Ֆինանսական ոլորտում 2 տարվա աշխատանքային փորձ
- Բանկային օրենսդրության և նորմատիվային դաշտի խորացված իմացություն
- Ռիսկերի կառավարման վերաբերյալ գիտելիքներ
- Ֆինանսների, Ֆինանսական վերլուծություն և Հաշվապահական հաշվառման խորացված գիտելիքներ
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի ազատ տիրապետում
Այլ տեղեկատվություն
- Նախաձեռնողականություն
- Վերլուծական կարողություն
- Հաղորդակցման հմտություն
- Թիմում աշխատելու հմտություն
- Ինքնուրույն աշխատելու հմտություն
- Ճկունություն
- Արդյունքին և նպատակին ուղղվածություն
- Մասնագիտական որակավորումների առկայությունը ACCA, FRM, CFA