-
Իրականացնել գների և բնակչության կենսամակարդակի վիճակագրության վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում, տվյալների բազաների համալրում և զարգացում, ցուցանիշների միտումների վերաբերյալ վիճակագրական վերլուծություններ և տեղեկանքների պատրաստում
-
Ուսումնասիրել գների և բնակչության կենսամակարդակի վիճակագրության ՀՀ մեթոդաբանությումը, ինչպես նաև միջազգային առաջատար փորձը, բացահայտում է առկա խնդիրները և առաջարկում խնդիրների լուծման հնարավոր ուղիներ
-
Կարծիք հայտնել վիճակագրության բնագավառի միջազգային կառույցների կողմից կատարված մեթոդաբանական ձեռնարկների փոփոխությունների վերաբերյալ, մշակել ու թարմացնել ներքին օգտագործման համար կազմված վիճակագրական ձեռնարկները և մեթոդական նյութերը գների ու բնակչության կենսամակարդակի վիճակագրության մասով
-
Մասնակցել ՀՀ կենտրոնական բանկի եռամսյակային գնաճի հաշվետվության, ԿԲ տվյալների բանկի և հրապարակվող տեղեկագրերում տվյալների համալրման, կազմման աշխատանքներին՝ գների վիճակագրության մասով
-
Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության, վիճակագրության կամ մաթեմատիկայի բնագավառներում
-
Մաթեմատիկական վիճակագրության և տնտեսաչափության գիտելիքներ
-
Մակրովիճակագրության գիտելիքներ (մասնավորապես՝ գների վիճակագրություն, տնտեսության հատվածավորում և այլն)
-
Հայերենի՝ ազատ, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
-
Մտածելակերպի ճկունության
-
Թիմում աշխատելու հմտություն
-
Պրոբլեմներ լուծելու ունակություն
Որպես առավելություն կդիտվի՝
-
Աշխատանքային փորձը տնտեսագիտության կամ վիճակագրության բնագավառում
-
Գների և ազգային հաշիվների համակարգի մասով Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF), Միջազգային ազգերի կազմակերպության Վիճակագրության բաժնի (UNSD), Միջազգային ազգերի կազմակերպության Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի (UNECE), Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD), Համաշխարհային բանկի (WB), Եվրոպայի կենտրոնական բանկի (ECB), Եվրոպական համայնքների վիճակագրության գրասենյակի (Eurostat), Աշխատանքի միջազգային կազմակերպության (ILO) և Անկախ պետությունների համագործակցության (CISSTAT) ինտերնետային կայքում զետեղված մեթոդաբանությունների և վիճակագրական աշխատանքների, ինչպես նաև ՀՀ վիճակագրական կոմիտեի նյութերի և հրապարակվող ցուցանիշների վերաբերյալ տեղեկացվածությունը