Դրույք՝
Ամբողջ դրույք
Կատեգորիա՝
Աշխատանք
Բեկոն Պրոդուկտ
Աշխատանքի տեսակը՝
Առկա
Աշխ. օրեր՝
Երկ.
ՈՒրբ.
Հիմնական պարտականություններ
- Գնագոյացման, գնային քաղաքականության ռազմավարության մշակում և վարում
- Վաճառքի աճի, շահութաբերության խթանման քայլերի մշակում
- Ապրանքախմբերի առաջխաղացման ռազմավարության մշակում
- Արտադրատեսակի պլանավարում, պատվերների ձևավորման և ապրանքային մնացորդների կառավարում
- Վերլուծությունների հիման վրա ապրանքատեսականու անվանացանկի օպտիմալացում
- Շուկայի կանոնավոր վերլուծության և հետազոտության իրականացում
- Վաճառակետերում և առցանց հարթակներում ապրանքների ճիշտ դասավորվածության մշակում
- Սերտ համակագործակցություն ընկերության բաժինների՝ վաճառքի, արտադրության և մատակարարման թիմերի հետ, ինչպես նաև մարքեթինգի թիմի հետ՝ զեղչերի և սեզոնային արշավների պլանավորման և իրականցման շրջանակներում։ Ամբողջ ընթացքի վերահսկում
- Ապրանքատեսակների հիմնական կատարողական ցուցանիշների ամենամսյա մոնիթորինգ
- Հնարավոր ռիսկերի գնահատում և կառավարում, դրանց հնարավոր լուծումների առաջարկում
- Տեսականու ընդլայնման առաջարկների ներկայացում՝ շուկայի միտումներին համահունչ
Պահանջվող որակավորումները
- Բարձրագույն կրթություն սոցիոլոգիայի, տնտեսագիտության, բիզնեսի, մարքեթինգի կամ հարակից ոլորտներում
- Վերլուծական հմտություններ և տվյալների վերլուծության գործիքներ օգտագործելու հմտություններ
- Գերազանց բանակցելու և հաղորդակցվելու հմտություններ
- Առնվազն 3 տարվա կառավարման փորձ
- Թիմայնություն
- Նախաձեռնողականություն
- Արագ կողմնորոշվելու ունակություն
- Ճկունություն
- Աշխատանքային փորձի առկայություն վաճառքի ոլորտում
- Վաճառքի շղթայի մասին պատկերացումներ
- Սննդամթերքի վաճառքի հետ կապված առանձնահատկությունների իմացություն