Դրույք՝
Ամբողջ դրույք
Կատեգորիա՝
Աշխատանք
«ՖԼԵՇ» ՍՊԸ
Աշխատանքի տեսակը՝
Առկա
Աշխ. ժամեր՝
09։00-18։00
Հիմնական պարտականություններ
- Իրավաբանական վարչության պետի, պետի տեղակալի հանձնարարությունների և ցուցումների կատարում և զեկուցում
- Ընկերության ներքին և անհատական իրավական ակտերի, գրությունների, պայմանագրերի, իրավական բնույթի այլ փաստաթղթերի նախագծերի մշակում
- Ընկերության կողմից կնքվող/կնքվելիք պայմանագրերի, համաձայնագրերի ուսումնասիրություն (legal due diligence) և իրավական եզրակացության տրամադրում
- Ընկերության իրավունքների և օրինական շահերի ներկայացում և պաշտպանություն ՀՀ բոլոր պետական և ոչ պետական մարմիններում, Գլխավոր տնօրենի հանձնարարությամբ՝ նաև այլ սուբյեկտների հետ հարաբերություններում
- Ընկերությանը հասցեագրված իրավական բնույթի գրությունների (նամակների) ուսումնասիրություն և արձագանքում
- Փաստաբանական գործունեության արտոնագրի առկայության դեպքում՝ փաստաբանական հարցումների իրականացում, անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկատվության ստացում
- Գլխավոր տնօրենի հանձնարարությամբ՝ այլ սուբյեկտների իրավական սպասարկում, աշխատանքային պարտականությունների բնույթից/էությունից բխող այլ պարտականություններ
Պահանջվող որակավորումները
- Բարձրագույն կրթություն
- Իրավաբանի կամ իրավագետի բակալավրի կամ մագիտրոսի աստիճան (կամընտիր)
- Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու և ծանրաբեռվածության պայմաններում ճկուն աշխատելու, իրավական խնդիրներին հնարամիտ և իրավաչափ լուծումներ տալու հմտություն
- Ընկերության գործունեությանն առնչվող տեղեկատվությունը գաղտնի պահելու պարտականություն (կոնֆիդենցիալություն)
- Փաստաբանական գործունեության արտոնագրի առկայությունը կդիտվի որպես առավելություն (կամընտիր)