Դրույք՝
Ամբողջ դրույք
Վերջնաժամկետ՝
15 հունվար 2024
Կատեգորիա՝
Աշխատանք
Երեմյան Փրոջեքթս
Աշխ. ժամեր՝
09:00-18:00 և 18:00-00:00
Հիմնական պարտականություններ
- Իրականացնել Ընկերության բոլոր ստորաբաժանումների գնման հայտերի ընդունում
- Համակարգել ստացված հայտերը, անհրաժեշտության դեպքում հստակեցնել պատվիրատու հանդիսացող ստորաբաժանման հետ
- Իրականացնել պատվերների մշակում և բաշխում ըստ մատակարար ֆիրմաների
- Հետևել գնումների առաքման ընթացքին, մինչև պատվիրատու ստորաբաժանման հանձնումը
- Իրականացնել համեմատում պատվերի և տվյալ ստորաբաժանման վրա կատարված մուտքերի միջև, իրականացնել գնային մոնիթորինգ նախորդ մուտքերի հետ
- Կազմել վճարման հանձարարգրերը համաձայն պահանջագրի և հաշիվ ապրանքագրի՝ փոխանցել վճարման
- Պատասխանատու լինել պատվերների համակարգման, գնումների և վճարումների գործընթացի ամբողջականության համար
Պահանջվող որակավորումները
- Բարձրագույն կրթություն
- ՀԾ-ի իմացություն
- MS Office, Excel, E-invoicing իմացություն
- Աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
- Ճշտապահություն և ազնվություն
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ
- Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն
Այլ տեղեկատվություն
- Կազմակերպությունը սնունդը և երեկոյան տեղափոխությունը ապահովում է անվճար: