-
Ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից շահագործվող տեղեկատվական համակարգերի աշխատանքի, օգտագործողների գործողությունների վերահսկողություն՝ տեղեկատվական անվտանգության կանոնների պահպանման հսկողության մասով: Անվտանգության լոգերի դիտարկում, վերլուծություն, հաշվետվությունների կազմում
-
Տեղեկատվական համակարգերում օգտագործողների իրավասությունների կառավարման գործընթացների վերահսկում, մոնիթորինգ և պարբերաբար վերանայում
-
Անվտանգության քաղաքականությունների սահմանում (Group Policy, Firewall)
-
Համակարգերի տեղեկատվական անվտանգությանը առնչվող առկա և հնարավոր ռիսկերի կառավարման պլանավորում, սպառնալիքների և խոցելիությունների վերլուծություն, վտանգների գնահատում, դրանց նվազեցման մոտեցումների առաջարկություն և ներդրում, հաշվետվությունների կազմում
-
Տեղեկատվական անվտանգության ապահովման վերաբերյալ փաստաթղթերի, ձեռնարկների մշակում, վերանայում, հաստատում
-
Տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության ոլորտներում զարգացումների և միջազգային փորձի ուսումնասիրություն, առաջարկների ներկայացում
-
Տեղեկատվական համակարգերի աշխատունակության և անվտանգության ապահովման գործընթացներին մասնակցություն
- Բարձրագույն տեխնիկական կրթություն (ցանկալի է տեղեկատվական տեխնոլոգիաների կամ տեղեկատվական անվտանգության ոլորտում)
- Աշխատանքային փորձ տեղեկատվական տեխնոլոգիաների կամ տեղեկատվական անվտանգության ոլորտում
- Օպերացիոն համակարգերի վերաբերյալ գիտելիքներ (Windows Server, Linux)
- MS Active Directory, Group Policy, DNS, Firewall կարգաբերումների իմացություն
- Ռելյացիոն տվյալների շտեմարանների կառավարման համակարգերի վերաբերյալ գիտելիքներ (PostgreSQL, Oracle)
- Համակարգչային ցանցերի վերաբերյալ գիտելիքներ
- Ծրագրավորման տարրական գիտելիքներ
- SIEM համակարգի իմացություն
- Հայերենի ազատ տիրապետում
- Անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
- Վերլուծելու ունակություն
- Նախաձեռնողականություն
- Պատասխանատվության զգացում
- Արագ սովորելու ունակություն
- Հաղորդակցման հմտություն
- Արագ կողմնորոշվելու և խնդիրներ լուծելու ունակություն
- Թիմում աշխատելու ունակություն
- Տեղեկատվական անվտանգության ոլորտում 3+ տարվա աշխատանքային փորձ
- Տեղեկատվական անվտանգության կառավարման ստանդարտների իմացություն
- Տեղեկատվական անվտանգության ոլորտում մասնագիտական գիտելիքները հավաստող փաստաթղթերի (հավաստագրերի) առկայություն
- «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի իմացություն