Դրույք՝
Ամբողջ դրույք
Վերջնաժամկետ՝
30 ապրիլ 2023
Կատեգորիա՝
Աշխատանք
«Բեկոն պրոդուկտ» ՍՊԸ
Աշխատանքի տեսակը՝
Առկա
Աշխ. օրեր՝
Երկ.
ՈՒրբ.
Աշխ. ժամեր՝
9:00-18:00
Հիմնական պարտականություններ
- Հիմնական նպատակ՝ ընկերության անհրաժեշտ հումքերի և նյութերի ապահովման գործընթացի կազմակերպում,
- հումք/նյութերի ձեռքբերման գործընթացի ամբողջ ցիկլի կազմակերպում,
- մատակարարման գործընթացի կատարելագործում և զարգացում:
Կատարողականի առաջին նպատակն է գնումների գործընթացի ամբողջ ցիկլի կազմակերպումը։
Հիմնական գործառույթներն են․
- պատվերների ստացում,
- պահեստային մնացորդների ստուգում,
- մատակարարներին պատվերների ուղարկում,
- մատակարարման ժամկետների հետևում:
Կատարողականի երկրորդ նպատակն է գնումների գործընթացի ամբողջ շրջափուլի կազմակերպման կատարելագործումը։
Հիմնական գործառույթներն են․
- գույքագրման գործընթացին ակտիվ մասնակցություն և փաստաթղթային ապահովում,
- մատակարարման ցիկլի փաստաթղթաշրջանառության վարում,
- շուկայի վերլուծության իրականացում,
- տենդերների հայտարարում և հետևում ամբողջ գործընթացին,
- անմիջական ղեկավարի կողմից տրվող այլ լրացուցիչ հանձնարարությունների կատարում:
Պահանջվող որակավորումները
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, մենեջմենթի, ֆինանսների և հարակից ոլորտներում,
- Excel-գիտելիքների առկայություն,
- վերլուծական հմտություններ,
- մանրուքների նկատմամբ ուշադրություն,
- սեփական մոտեցումներն ու մեթոդներն առաջարկելու կարողություն,
- թիմում աշխատելու ունակություն,
- համակարգված աշխատելու կարողություն,
- ազնվություն:
Ցանկալի պահանջներ.
- 1C -ի իմացություն,
- աշխատաժամանակի կառավաման որևէ գործիքի տիրապետում (trello, Jira և այլն):
Այլ տեղեկատվություն
Լրացրե՛ք առցանց դիմում-հայտը՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://e-hr.am/bacon/job/1112: