Գտնվելու վայրը՝
Ֆինանսական դիտարկումների կենտրոն/Իրավական ապահովման բաժին
Վերջնաժամկետ՝
22 փետրվար 2024
Կատեգորիա՝
Աշխատանք
ՀՀ կենտրոնական բանկ
Աշխատանքի տեսակը՝
Առկա
Աշխ. օրեր՝
Երկ.
ՈՒրբ.
Հիմնական պարտականություններ
- Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ) դեմ պայքարի օրենսդրության լրամշակում, կանոնակարգերի ու մեթոդական ձեռնարկների մշակում
- Հաշվետվություն տրամադրող անձանց իրավական խորհրդատվության տրամադրում
- Ֆինանսական դիտարկումների կենտրոնի և ներպետական, օտարերկրյա ու միջազգային մարմինների և կազմակերպությունների հետ համատեղ մշակվող ծրագրերի կատարում
Պահանջվող որակավորումները
- Բարձրագույն կրթություն իրավագիտության ոլորտում (ավարտական կուրսի ուսանողները նույնպես կարող են դիմել)
- Աշխատանքային փորձը իրավաբանության ոլորտում կդիտվի որպես առավելություն
- «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենք
- ՓԼ/ԱՖ դեմ պայքարի միջազգային ստանդարտներ (ՖԱԹՖ-ի հանձնարարականներ) և միջազգային պայմանագրեր
- Քրեական և քրեական դատավարության օրենսդրություն
- Քաղաքացիական օրենսդրություն
- Իրավունքի տեսություն
- Հայերենի ազատ տիրապետում, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
- Հաղորդակցման հմտություն
- Նախաձեռնողականություն
- Վերլուծելու ունակություն
- Ստեղծագործական մտածելակերպ
- Համագործակցելու ունակություն