Գտնվելու վայրը՝
ՀՀ, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարության տուն 1
Վերջնաժամկետ՝
15 մարտ 2024
Կատեգորիա՝
Կամավոր աշխատանք
Հայաստանի վերափոխման ռազմավարության (ՀՎՌ) թիմ
Աշխատանքի տեսակը՝
Հեռավար
Հիմնական պարտականություններ
- Առկա ռազմավարական բովանդակության, քննարկման, հաղորդակցական, մեթոդական և հետազոտական մեծ և փոքր նյութերի թարգմանությունների իրականացում, թարգմանված նյութերի խմբագրում և վերանայում: Ներգրավվածությունը հեռակա է, նյութերը կուղարկվեն տարբեր պարբերականություններով՝ ըստ անհրաժեշտության և պայմանավորվածության
Պահանջվող որակավորումները
- առնվազն մեկ օտար լեզվի գերազանց իմացություն
- լսելու և արագ ընկալելու կարողություն
- ստեղծագործ և ճկուն միտք
- վերլուծական և քննադատական մտածողություն
- հաղորդակցական հմտություններ
- շարունակաբար սովորելու և զարգանալու ունակություն և ձգտում
- բարձր արդյունավետության ձգտում
- կատարելության ձգտում, մանրուքների նկատմամբ ուշադրություն և բարձր կարգապահություն
- հայրենիքի զարգացման հանդեպ առաքելության զգացում
- պատասխանատու և պրոակտիվ վերաբերմունք
- արդյունքին միտվածություն, դիմակայունություն, կոգնիտիվ (իմացական) ճկունություն
- թիմով աշխատելու կարողություններ
- բարեվարքության բարձր մակարդակ
- թվային գրագիտություն
- համակարգային և կոնցեպտուալ մտածողություն, մեծ պատկերը տեսնելու ունակություն (որպես առավելություն)
Այլ տեղեկատվություն
Տրվող հնարավորություններ՝
- անմիջական մասնակցություն ունենալ Հայաստանի զարգացման օրակարգի մշակմանն ու իրագործմանը, ապագայի կերտմանը
- կատարելագործել թարգմանչական կարողությունները, ձեռք բերել թարգմանչական մասնագիտական յուրահատուկ փորձ, հարստացնել աշխատանքների պորտֆոլիոն
- ձեռք բերել պետական կառավարման համակարգի, այնպես էլ հանրային տարբեր օղակների հետ աշխատանքի հետաքրքիր փորձ և հմտություններ
- ծանոթանալ տարբեր ուղղություններում առաջադեմ, փորձագիտական մտքերի հետ, ձեռք բերել տարատեսակ նոր գիտելիքներ
- դրական արդյունքների դեպքում ստանալ համապատասխան շնորհակալագիր և(կամ) երաշխավորագիր ՀՀ վարչապետի օգնականի կողմից
Աշխատանքային գրաֆիկը՝ ճկուն