Գտնվելու վայրը՝
ՀՀ, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարության տուն 1
Վերջնաժամկետ՝
15 մարտ 2024
Կատեգորիա՝
Կամավոր աշխատանք
Հայաստանի վերափոխման ռազմավարության (ՀՎՌ) թիմ
Հիմնական պարտականություններ
- Ըստ ոլորտների թիրախների, խնդիրների և լուծումների վերհանման համար տրամադրված բովանդակության նախնական մշակում, բաց աղբյուրների ուսումնասիրություն
Ուղղություններ՝
- Անվտանգություն և միջազգային հարաբերություններ
- Իրավական
- Կրթություն և գիտություն
- Մշակույթ և ինքնություն
- Հանրային առողջություն և սպորտ
- Մեդիա և հանրային հաղորդակցություն
- Տարածքային զարգացում և ենթակառուցվածքներ
- Ժողովրդագրություն և սոցիալական հարցեր
- Հանրային կառավարում
- Տեխնոլոգիաներ
- Էներգետիկա
- Շրջակա միջավայր
- Սփյուռք
- Տնտեսություն, ֆինանսներ և աշխատուժ
Պահանջվող որակավորումները
- համապատասխան ոլորտի բավարար պատկերացում և գիտելիք (առավելությունը կտրվի տվյալ ոլորտի մասնագիտական կրթություն ստացածներին, այնուհետև ստացողներին)
- վերլուծական և հետազոտական համապատասխան կարողություններ, վերլուծական և քննադատական մտածողություն
- ռազմավարական, համակարգային և կոնցեպտուալ մտածողություն, մեծ պատկերը տեսնելու ունակություն
- ընդհանուր իրազեկվածություն գլոբալ միտումների և խնդիրների մասին, համակողմանի զարգացվածություն
- ժամանակի կառավարման հմտություններ
- թիմով աշխատելու կարողություններ (առավելությունը կտրվի փոքր թիմեր առաջնորդելու հմտություններ ու փորձառություն ունեցողներին)
- հայրենիքի զարգացման հանդեպ առաքելության զգացում
- շարունակաբար սովորելու և զարգանալու ունակություն և ձգտում
- բարձր արդյունավետության ձգտում
- կատարելության ձգտում, մանրուքների նկատմամբ ուշադրություն և բարձր կարգապահություն, պատասխանատու և պրոակտիվ վերաբերմունք
- արդյունամետություն, դիմակայունություն, կոգնիտիվ (իմացական) ճկունություն
- հայերենի, անգլերենի և ռուսերենի տիրապետում (առավելությունը կտրվի ևս մեկ օտար լեզվի (ֆրանսերեն, իսպաներեն կամ այլ) տիրապետողներին)
- բարեվարքության բարձր մակարդակ
- թվային գրագիտություն
Այլ տեղեկատվություն
Տրվող հնարավորություններ`
- անմիջական մասնակցություն ունենալ Հայաստանի զարգացման օրակարգի մշակմանն ու իրագործմանը, ապագայի կերտմանը
- ձեռք բերել պետական կառավարման համակարգում, այնպես էլ հանրային տարբեր օղակների հետ աշխատանքի պրոֆեսիոնալ եզակի փորձ և հմտություններ
- աշխատել ճկուն և ստեղծարար միջավայրում, կատարել ինքնատիպ, յուրահատուկ աշխատանք՝ յուրահատուկ փորձառությամբ
- ունենալ անհատական զարգացման պլաններ և մասնակցել համապատասխան թրենինգների, ստանալ արդյունքների վերաբերյալ հետադարձ կապ և գնահատում, ապահովել մասնագիտական աճ
- դրական արդյունքների դեպքում ստանալ համապատասխան շնորհակալագիր և(կամ) երաշխավորագիր ՀՀ վարչապետի օգնականի կողմից
Աշխատանքային գրաֆիկը՝ ճկուն
Տևողությունը՝ նվազագույնը 5 ամիս
Հնարավոր է հեռակա ներգրավվածություն՝ առկա անցկացվող քննարկումներին և թրենինգներին պարտադիր մասնակցելու պահանջով