Դրույք՝
Ամբողջ դրույք
Վերջնաժամկետ՝
07 մարտ 2024
Կատեգորիա՝
Աշխատանք
Վիվա-ՄՏՍ
Հիմնական պարտականություններ
- Վերլուծել մատակարարների շուկան (ներքին և արտաքին)
- Պահպանել պոտենցիալ մատակարարների թարմացված ցուցակ
- Պատրաստել գնման փաստաթղթերը
- Հայտերի հավաքագրում/բացում
- Վարել բանակցություններ մատակարարների հետ
- Պատրաստել մատակարարի ընտրության հաշվետվություններ
- Ապահովել էլեկտրոնային քվեարկության կազմակերպումը
- Գնման փաստաթղթերի էլեկտրոնային արխիվացում
- Ստուգել պայմանագրերի նախագծերը
- Ստուգել հաշիվ-ապրանքագրերը
- Ապահովել գործնական ուղևորությունների և համաժողովների կազմակերպումը՝ ներառյալ տոմսերը, հյուրանոցները, ճամփորդական ապահովագրությունը եւ վիզաները՝ ճամփորդական գործակալության և ապահովագրական ընկերության հետ համագործակցությամբ
- Պահպանել տվյալների բազա
- Կազմակերպել նոմենկլատուրայի գործընթացը
- Պատրաստել շաբաթական, ամսեկան, եռամսյակային և տարեկան հաշվետվություններ
- Հետևել հակակոռուպցիոն օրենսդրության, ինչպես նաև համապատասխան բաժնի/վարչության համապատասխանությանն առնչվող նորմատիվային փաստաթղթերով սահմանված պահանջներին
Պահանջվող որակավորումները
- Բարձրագույն կրթություն (կարող են դիմել նաև բակալավրիատի ավարտական կամ մագիստրատուրա 1-ին և 2-րդ կուրսի ուսանողներ)
- Իրազեկված լինել ՀՀ Գնումների մասին օրենքից, ՀՀ Սակարկությունների մասին օրենքից ինչպես նաև ՀՀ Քաղաքացիական Օրենսգրքից
- Արդյունավետ հաղորդակցման հմտություններ
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի իմացություն
- Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office)
- Պատասխանատվության բարձր զգացում, ազնվություն, ճկունություն
- Բանակցություններ վարելու և սակարկելու կարողություն
- Սուղ ժամկետներում և ծանրաբեռնված աշխատելու ունակություն