Վերջնաժամկետ՝
26 Մայիս 2024
Կատեգորիա՝
Ծրագիր
«Արդշինբանկ» ՓԲԸ
Հիմնական պարտականություններ
Նախաորակավորման Ծրագիրը հնարավորություն է ընձեռում ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող, նպատակասլաց և մեծ ներուժ ունեցող երիտասարդներին`
- ստանալ գործնական գիտելիքներ բանկային գործի վերաբերյալ, ծանոթանալ Բանկի կողմից մատուցվող ծառայությունների կազմակերպման սկզբունքներին և ընթացակարգերին
- ձեռք բերել թիմային աշխատանքի հմտություններ և աշխատել լավագույն մասնագետների հետ
- ծանոթանալ բանկի աշխատելաոճին և բիզնես միջավայրին
- ուսանել և ինքնադրսևորվել մասնագիտական ոլորտում՝ հետագայում դառնալով բարձր որակավորում ունեցող մասնագետ
- երկամսյա ծրագրի ավարտից հետո անցնել ամփոփիչ գնահատում, որի դրական արդյունքների դեպքում հնարավորություն է ընձեռվում առավելագույն գնահատված մասնակցին համալրելու այդ պահին առկա թափուր աշխատատեղը՝ այլ հավասար պայմաններում ունենալով առավելություն Ծրագրին չմասնակցած անձանց նկատմամբ
Պահանջվող որակավորումները
Կարող են դիմել ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդ անձինք, որոնք
- ունեն բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի աստիճան)
- ԲՈՒՀ-ն ավարտել են վերջին 5 տարիների ընթացքում (ԲՈՒՀ-ն ավարտելու տարեթվից անցել է ոչ ավել, քան 5 տարի) կամ գտնվում են ԲՈՒՀ-ի ավարտական կուրսում
- ուսման ընթացքում ցուցաբերել են բարձր առաջադիմություն
Այլ տեղեկատվություն
Դիմելու համար կարող եք ուղարկել ձեր ինքնակենսագրականները acc@ysu.am էլհասցեին՝ նպատակ դաշտում նշելով ծրագրի անվանումը։