Դրույք՝
Ամբողջ դրույք
Վերջնաժամկետ՝
31 մարտ 2024
Կատեգորիա՝
Աշխատանք
BostonGene Technologies
Աշխ. օրեր՝
Երկ.
ՈՒրբ.
Հիմնական պարտականություններ
Այս հաստքիում աշխատակիցը հիմնականում ներգրավված կլինի հետևյալ նախագծերում ՝ Իմունոթերապիայի արձագանքման կանխատեսիչների մշակում, հակաքաղցկեղային նոր թերապիաների արդյունավետության և թունավորության ուսումնասիրություն և քաղցկեղով հիվանդների իմունային համակարգի ուսումնասիրություն:
- Տարբեր մոլեկուլային առանձնահատկությունների գրականության որոնում և անոտացիա՝ բջջային մարկերներ ցիտոմետրիայի համար, ուռուցքաբանական բիոմարկերներ, գեների հավաքածուներ և տարբեր կլինիկական պայմանների բիոմարկերներ
- Գրականության վերլուծություն և քաղցկեղի տարբեր ախտորոշումների վերաբերյալ տեղեկատվության խորը ուսումնասիրություն (հիվանդության պաթոգենեզ, ախտորոշման և բուժման մեթոդներ)
- Պրեզենտացիաների պատրաստում անգլերենով
- Քաղցկեղի հետազոտության և NGS-ի, հոսքի ցիտոմետրիայի և պրոտեոմիկայի հետ աշխատելու փորձը կդիտվի որպես առավելություն
Պահանջվող որակավորումները
- Մոլեկուլային կենսաբանության և իմունոլոգիայի բազային գիտելիքներ
- Ցիտոմետրիայի և NGS, PCR փորձարկումների սկզբունքների իմացություն
- Մագիստրոսի կոչում իմունոլոգիայի, բժշկության, մոլեկուլային կենսաբանության, բջջային կենսաբանության, կենսաինֆորմատիկայի և այլ առնչվող ոլորտներում
- Վերլուծական մտածելակերպ և նոր տեղեկատվության շարունակական հոսքի հետ աշխատելու փորձ
- Գիտական գրականության և գիտական տվյալների բազաների հետ աշխատելու փորձ
- Ռուսերենի և անգլերենի իմացություն ՝ B2 և բարձր մակարդակի
- Փորձ իմունոլոգիական լաբորատորիայում և փորձ հոսքի ցիտոմետրի, NGC և PCR տեխնիկաների հետ
- Քաղցկեղի հետազոտության փորձը կդիտարկվի որպես առավելություն
Այլ տեղեկատվություն
Ընկերությունը փնտրում է աշխատակիցների, ովքեր պատրաստ են վերլուծել մոլեկուլային ուռուցքաբանության և քաղցկեղի թերապիայի ժամանակակից հետազոտությունները և դրանք կիրառել մեր առողջապահական էկոհամակարգում: Վերլուծաբանը կիրականանցի տարաբնույթ գործառույթներ, այդ թվում՝ հրապարակումներից անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը կենսաինֆորմատիկներին՝ վերլուծության արդյունքների մեկնաբանման նպատակով։