Աշխատանքի հիմնական գործառույթն է՝
Ֆինանսական կազմակերպություններում սպառողների շահերի պաշտպանության գործընթացի վերահսկողության իրականացում, գործարար վարվելակերպի գնահատում, այդ թվում՝ ֆինանսական կազմակերպությունների կառավարման համակարգերի և ռիսկերի գնահատում, ռիսկերի նվազեցման ուղղությամբ գործողությունների իրականացում։
Աշխատելով որպես վերահսկող, Դուք ունենալու եք հնարավորություն՝
մասնակցել նշված վերահսկողական գործառույթի իրականացմանը,
համագործակցել ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտի բոլոր ինչպես նաև Կենտրոնական բանկի այլ ստորաբաժանումների հետ՝ սպառողների շահերի պաշտպանության և գործարար վարվելակերպի հետ կապված առկա ռիսկերի բացահայտման, գնահատման և նվազեցմանն ուղղված միջոցառումների արդյունավետ կազմակերպման մասով։
Տնտեսագիտական, բիզնես կամ առնչվող ոլորտի բարձրագույն կրթություն
Ֆինանսական ոլորտի առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ
Հայերենի գերազանց իմացություն,
Անգլերենի և ռուսերենի իմացություն
Արդյունքին միտված
Վերլուծական կարողություններ
Հաղորդակցման հմտություն
Համագործակցելու ունակություն
Նախաձեռնողականություն:
Լրացուցիչ առավելություն է դիտարկվելու՝
MS Excel, PPT կամ այլ վերլուծական և տեխնիկածրագրային գործիքներով աշխատելու կարողությունը