Ցուցաբերել հոգածու վերաբերմունք աշակերտի նկատմամբ, ուշադիր լինել նրա պահվածքին ու կարգապահությանը, հոգ տանել նրա առողջության ու անվտանգության մասին
Հարգել և պաշտպանել աշակերտի իրավունքներն ու ազատությունը, պատիվն ու արժանապատվությունը
Մասնակցել դասվարի հետ ուսումնական գործընթացին
Փոխարինել դասվարին, երբ վերջինս իբրև առարկայական ուսուցիչ բացակայում է
Ներգրավվել դասապլանների կազմման մեջ
Բացահայտել, դիտարկել, հետազոտել և գնահատել աշակերտի ուսումնառության ընթացքում նկատված կրթական կարիքները
Զարգացնել աշակերտների ինքնուրույնությունը, նախաձեռնողականությունը և ստեղծագործական ունակությունները` հաշվի առնելով յուրաքանչյուրի անհատական կարողությունները
Մասնակցել աշակերտների բացակայությունների հաշվառմանը
Օժանդակել դասվարներին դպրոցում ընդունված կարգով և նախատեսված ժամկետներում ներկայացնել հաշվետվություն աշակերտների ուսումնական առաջընթացի, հմտությունների, կարողությունների ու պահվածքի վերաբերյալ
Դասվարի ուղղորդմամբ անհատական կամ փոքր խմբերով հանդիպումների միջոցով կրկնել աշակերտների հետ դասի ընթացքում փոխանցված նյութը
Դասվարների ուղղորդմամբ կամ հանձնարարությամբ կապ հաստատել աշակերտի ծնողների հետ
Մասնակցել ծնողների հետ անհատական և ընդհանուր հանդիպումներին
Մասնակցել ուսումնական գործընթացի և միջոցառումների համար անհրաժեշտ նյութերի պատրաստմանը
Վերահսկել աշակերտներին դասամիջոցներին, խաղեր կազմակերպել
Մասնակցել աշակերտների էքսկուրսիաների կազմակերպմանը և անցկացմանը
Ուղեկցել աշակերտներին ամենուր, անհրաժեշտության դեպքում աջակցել
Դասվարների հետ կազմակերպել աշակերտների ազատ ժամանակը
Հիմնական դասերից հետո հեքիաթներ կարդալ, խաղեր խաղալ, մուլտդիտումներ կազմակերպել, աշակերտների հետ հավաքել դասասենյակը, աշակերտներին ներգրավել այլ կրթական զբաղմունքների մեջ
Անհրաժեշտության դեպքում օգնել նաև դասվարի այլ օգնականների, գործընկերների
Ապահովել աշակերտների ճանապարհելը դասերի ավարտից հետո և նրանց հանձնումը ծնողներին, դպրոցական ավտոբուսի պատասխանատուին կամ դպրոցի պատասխանատուին
Մասնակցել տարրական դպրոցի ուսումնաօժանդակ նյութերի պատրաստմանը, վերանայմանը, թարմացմանը
Անհրաժեշտության դեպքում մասնակցել և աջակցել դպրոցի ընդհանուր կազմակերպչական հարցերին
Հետևել նամակագրությանը, դպրոցի ծանուցումներին
Կազմակերպել և իրականացնել դպրոցական և/կամ դասարանական միջոցառումներ
Մասնակցել դպրոցի համայնքային միջոցառումների կազմակերպմանը, դպրոցական համաժողովներին, դպրոցի ընդհանուր հանդիպումներին, ծնողական հանդիպումներին, ունենալ սեփական ներդրումը դպրոցի համայնքաշինության գործընթացում
Մասնակցել կրթական տարբեր դասընթացների, շարունակաբար զբաղվել մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմամբ
Հետևել դպրոցի կանոնադրական ու ներքին իրավական փաստաթղթերին և աշխատանքը կազմակերպել ըստ այդ փաստաթղթերով սահմանված պահանջներ
Բարձրագույն կրթություն՝ տարրական դասարանների մանկավարժի որակավորմամբ
Տարրական դասարաններում դասավանդելու առնվազն չորս տարվա փորձ
Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
Առարկայական պատշաճ գիտելիքներ և դասավանդման գործնական հմտություններ
Դասարանի կառավարման գիտելիքներ և հմտություններ
Սեփական մանկավարժական փորձառությունը վերլուծելու և գնահատելու կարողություն
Նորարար և ստեղծագործական մոտեցում
Արագ արձագանքելու և միաժամանակ մի քանի անելիքի վրա կենտրոնանալու կարողություն
Պատասխանատվության բարձր զգացում
- Հոգատարություն
Համբերատարություն
Հուզական բանականություն
Վերլուծական մտածելակերպ
Համակարգչային հմտություններ և ուսուցման մեջ արդի տեխնոլոգիաների կիրառում
Ժամանակի կառավարման հմտություններ