Դրույք՝
Ամբողջ դրույք
Գտնվելու վայրը՝
Կազմակերպության շահերի պաշտպանության ծառայություն
Վերջնաժամկետ՝
14 ապրիլ 2024
Կատեգորիա՝
Աշխատանք
Ֆասթ Բանկ ՓԲԸ
Աշխատանքի տեսակը՝
Առկա
Հիմնական պարտականություններ
- Բանկի անունից ներկայացնել հայցադիմումներ վճարման կարգադրություն արձակելու դիմումներ, կատարողական թերթը կատարման ներկայացնելու վերաբերյալ դիմումներ՝ քաղաքացիական գործերով
- Համագործակցել ՀԿԱԾ-ի հետ աշխատանքներում, անհրաժեշտության դեպքում իրականացնել այցելություններ ՀԿԱԾ բաժիններ
- Իրականացնել վերահսկողություն դատական գործերի նկատմամբ
- Անհրաժեշտության դեպքում կազմել հաճախորդներին ուղղված ծանուցումներ
- Իրականացնել նաև ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառույթներ
- Քայլեր ձեռնարկել ղեկավարների կողմից տրված հանձնարարականները պատշաճ և ճիշտ ժամանակին իրականացնելու ուղղությամբ
Պահանջվող որակավորումները
- Բարձրագույն իրավաբանական կրթություն
- Microsoft Office-ի իմացություն
- ՀՀ քաղաքացիական, քաղաքացիական դատավարության, վարչական դատավարության և ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերի իմացություն
- Փաստաբանական որակավորման առկայությունը կլինի առավելություն
- Հաղորդակցման հմտություններ
- Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն
- Արագ որոշումներ կայացնելու, խնդրահարույց իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
- Առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ՝ ֆինանսաբանկային համակարգում կամ հարակից այլ ոլորտներում
Այլ տեղեկատվություն
Աշխատանքային առավելություններ՝
- Մրցակցային արտոնությունների փաթեթ՝ ներառյալ առողջության ապահովագրություն, կատարողականից կախված տարեկան պարգևավճար և աշխատավարձի վերանայում, ուսուցման հնարավորություն և մասնագիտական զարգացման անհատական ծրագիր, աշխատավայրում սպորտի և յոգայի դասերի հնարավորություն