Իրականացնել ազգային հաշիվների համակարգի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում, տվյալների բազաների համալրում և զարգացում, ցուցանիշների միտումների վերաբերյալ վիճակագրական վերլուծություններ, տեղեկանքների պատրաստում և բարձր հաճախականությամբ տնտեսական ակտիվության ցուցանիշների մեթոդաբանության կառուցում
Ուսումնասիրել ազգային հաշիվների ՀՀ մեթոդաբանությունը, ինչպես նաև միջազգային առաջատար փորձը, բացահայտել առկա խնդիրները և առաջարկել խնդիրների լուծման հնարավոր ուղիներ
Կարծիք հայտնել վիճակագրության բնագավառի միջազգային կառույցների կողմից կատարված մեթոդաբանական ձեռնարկների փոփոխությունների վերաբերյալ, մշակել ու թարմացնել ներքին օգտագործման համար կազմված վիճակագրական ձեռնարկները և մեթոդական նյութերը գների ու բնակչության կենսամակարդակի վիճակագրության մասով
Մասնակցել ՀՀ կենտրոնական բանկի եռամսյակային գնաճի հաշվետվության, ԿԲ տվյալների բանկի և հրապարակվող տեղեկագրերում տվյալների համալրման, կազմման աշխատանքներին՝ գների վիճակագրության մասով
Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության, վիճակագրության կամ մաթեմատիկայի բնագավառներում
Մաթեմատիկական վիճակագրության և տնտեսաչափության գիտելիքներ
Մակրովիճակագրության գիտելիքներ (մասնավորապես՝ գների վիճակագրություն, տնտեսության հատվածավորում և այլն)
Հայերենի՝ գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
Մտածելակերպի ճկունության
Թիմում աշխատելու հմտություն
Պրոբլեմներ լուծելու ունակություն
Որպես առավելություն կդիտվի՝
Աշխատանքային փորձը տնտեսագիտության կամ վիճակագրության բնագավառում
Վիճակագրական ծրագրավորման հմտությունների իմացություն վիճակագրական վերլուծության համար օգտագործվող մեկ ծրագրաշարի ցանկով (օրինակ՝ R, Python, Stata, Eviews, SPSS)
Օգտակար աղբյուրներ՝
Գների և ազգային հաշիվների համակարգի մասով Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF), Միջազգային ազգերի կազմակերպության Վիճակագրության բաժնի (UNSD), Միջազգային ազգերի կազմակերպության Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի (UNECE), Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD), Համաշխարհային բանկի (WB), Եվրոպայի կենտրոնական բանկի (ECB), Եվրոպական համայնքների վիճակագրության գրասենյակի (Eurostat), Աշխատանքի միջազգային կազմակերպության (ILO) և Անկախ պետությունների համագործակցության (CISSTAT) ինտերնետային կայքում զետեղված մեթոդաբանությունների և վիճակագրական աշխատանքների, ինչպես նաև ՀՀ վիճակագրական կոմիտեի նյութերի և հրապարակվող ցուցանիշների վերաբերյալ տեղեկացվածությունը