Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և «EPAM Armenia» ընկերության համագործակցության շրջանակում անցկացվեց հանդիպում, որի ժամանակ ընկերության ներկայացուցիչները ԵՊՀ ուսանողներին ներկայացրին կազմակերպության գործունեությունը և կարիերայի հնարավորությունները։
Հանդիպման բանախոսներն էին «EPAM Campus»-ի համակարգող Նարեկ Հովսեփյանը, Ծրագրային ապահովման թեստավորման մենեջեր Անդրանիկ Ճորոխյանը, Համակարգային ինժեներ Հայկ Մինասյանը, Delivery մենեջեր Էդգար Գալստյանը։
Բանախոսները ներկայացրին իրենց մասնագիտական ուղին, ոլորտում հաջողության հասնելու համար անհրաժեշտ հմտությունները, ինչպես նաև կարիերայի հնարավորությունները:
Հանդիպման վերջում ուսանողների համար անցկացվեց խաղ, որի հաղթողները ստացան մրցանակներ կազմակերպությունից։
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանն ընդգծեց, որ համալսարանում պարբերաբար անցկացվում են նմանօրինակ հանդիպումներ՝ նպատակ ունենալով կապ ստեղծելու ուսանողի և գործատուի միջև։