Դրույք՝
Ամբողջ դրույք
Վերջնաժամկետ՝
30 Հունիս 2024
Կատեգորիա՝
Աշխատանք
gg ՏՏ ընկերություն
Աշխատանքի տեսակը՝
Առկա
Աշխ. օրեր՝
Երկ.
ՈՒրբ.
Հիմնական պարտականություններ
- Իրականացնել մարքեթինգային հետազոտություններ և շուկայի վերլուծություն՝ տեսաբովանդակություն ստեղծելու միտումներն ու հնարավորությունները բացահայտելու նպատակով
- Մշակել ապրանքանիշին համապատասխանող ստեղծագործական ռազմավարություններ
- Ստեղծել թվային շուկայավարման վերջին միտումներին համապատասխան կոնտենտ և ներդնել լավագույն փորձն ու գործիքները
- Իրականացնել ընկերության բրենդավորման, առանձին պրոդուկտների ճանաչելիության բարձրացմանն ուղղված գովազդային արշավներ (վիդեո բովանդակություն, ստեղծագործական ճեպազրույցներ, սցենարներ, պատմություններ)
- Համակարգել տեսանյութերի ստեղծման ամբողջական գործընթացը՝ նկարահանումներ, մոնտաժ, ձայնային ձևավորում և վերջնական արդյունքի ստացում
- Վերահսկել և չափել արշավների արդյունավետությունը՝ ապահովելու դրանց համապատասխանությունը շուկայավարման նպատակներին
Պահանջվող որակավորումները
- Ողջունելի է 1-3 տարվա աշխատանքային փորձի առկայությունը մարքեթինգի ոլորտում
- Գերազանց ստեղծագործական և տեխնիկական հմտություններ, ներառյալ տեսանյութերի ստեղծումը, մոնտաժը և վերջնական արդյունքի ստացումը
- Տեսանյութերի խմբագրման ծրագրերի իմացություն
- Վերլուծական մտածողություն
- Կազմակերպչական և մանրուքներին ուշադրություն դարձնելու հմտություններ
- Միաժամանակ մի քանի նախագծի վրա աշխատելու ունակություն
- Գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ
- Ժամանակի կառավարման հմտություն
- Մայրենի լեզվի գերազանց իմացություն
- Անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է