Վերջնաժամկետ՝
29 ապրիլ 2024
Կատեգորիա՝
Պրակտիկա
ՀՀ ֆինանսների նախարարություն
Հիմնական պարտականություններ
Աշխատանքներին ներգրավելու համար ուսանողները կամ շրջանավարտները պետք է ունենան հետևյալ մասնագիտությունները՝
- Տնտեսագիտության տեսություն
- Ֆինանսներ
- Կառավարում
- Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա
- Մաթեմատիկական մոդելավորում
- Կիրառական վիճակագրություն և տվյալագիտություն
Պահանջվող որակավորումները
- առնվազն ավարտական կուրսում գտնվող ուսանողներ, մագիստրատուրայի ուսանողներ կամ նորավարտ մասնագետներ
- անգլերենի իմացություն
- մաթեմատիկական մոդելավորման գործիքների տիրապետում
- հետազոտական աշխատանքներ իրականացնելու հմտություններ
- վերլուծական մտածողություն
- բարձր առաջադիմություն
Այլ տեղեկատվություն
Թեկնածուները կանցնեն նախնական ընտրության փուլեր, որոնց արդյունքներով ընտրված ուսանողների համար կստեղծվի հնարավորություն նախարարությունում անցնելու պրակտիկա, ինչպես նաև իրականացնելու կարճաժամկետ աշխատանք՝ իրենց ցուցաբերած արդյունքներով հետագայում համագործակցությունը շարունակելու հնարավորությամբ:
Ինքնակենսագրականները հարկավոր է կցել հայերեն տարբերակով։