Վերջնաժամկետ՝
10 Մայիս 2024
Կատեգորիա՝
Պրակտիկա
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա
Հիմնական պարտականություններ
- Իրականացնել հարցումներ՝ համաձայն սահմանված գործելակարգերի և սցենարների
- Հավաքագրել 20 րոպե տևողությամբ հարցումներ՝ Երևանում 139 կանանց և/կամ Սպիտակում 106 կանանց հետ
- Մասնակիցներին հստակ բացատրել հարցման նպատակներն ու ընթացակարգերը
- Գրանցել ճշգրիտ և ամբողջական պատասխանները հարցումների տվյալների բազաներում և/կամ ձևաթղթերում
- Ապահովել, որ գաղտնիությունը և էթիկական չափանիշները պահպանվեն հարցման ողջ ընթացքում
- Մասնակիցների հարցումներին ու մտահոգություններին արձագանքել պրոֆեսիոնալիզմով
- Հետևել հետազոտության ժամանակացույցին և քվոտաներին՝ բավարարելով կամ գերազանցելով արտադրողականության նշաձողը
- Համագործակցել թիմի անդամների հետ խնդիրները լուծելու և հարցումների գործընթացները բարելավելու համար
- Մասնակցել թրեյնինգներին՝ բարելավելու հարցազրույցի հմտություններն ու գիտելիքները
- Պահպանել հետազոտության գործունեության և արդյունքների ճշգրիտ գրառումները
Պահանջվող որակավորումները
- Բարձրագույն կրթություն․ լրացուցիչ շարունակական կրթություն կամ ուսուցում հարցումների հիման վրա իրականացվող հետազոտության ուղղությամբ առավելություն է
- Գերազանց բանավոր հաղորդակցության հմտություններ՝ հնարավոր ռեսպոնդենտներին արդյունավետ ներգրավելու համար
- Ձևավորված միջանձնային հաղորդակցության հմտություններ և տարբեր անձանց հետ շփվելու կարողություն
- Ուշադրություն մանրուքներին և ճշգրտությանը հարցման պատասխանների գրանցման ժամանակ
- Հարցման գործելակարգին հետևելու և էթիկական ուղեցույցներին հետևելու կարողություն
- Համակարգիչներ և հետազոտական ծրագրեր գործածելու սահուն կարողություն․ տվյալների մուտքագրման հմտությունների առկայությունը ցանկալի է
- Աշխատանքային ժամերի ճկունություն
- Միջավայրում ինքնուրույն արագ կողմնորոշվելու և որպես թիմի մաս աշխատելու ունակություն
- Գաղտնիության պահպանման և մասնակիցների գաղտնիությունը հարգելու պարտավորություն
Այլ տեղեկատվություն
Պրակտիկան վարձատրվող է։
Պրակտիկայի ավարտին տրամադրվելու են բնութագրեր երաշխավորագրի տեսքով: