Վերջնաժամկետ՝
17 Մայիս 2024
Կատեգորիա՝
Աշխատանք
Վիվա-ՄՏՍ
Հիմնական պարտականություններ
- Ապահովել գրանցված զանգերի, հաղորդակցությունների և GPRS գրանցումների հաջող ներբեռնումը բիլինգ համակարգ ճիշտ CDR չափանիշներով և պայմաններով
- Ապահովել, որ բիլինգի տվյալների բազայում մատակարարման բոլոր հրահանգները հաջողությամբ կիրառվեն ցանցային էլեմենտների վրա՝ հերթերը կրճատելու նպատակով
- Ապահովել provisioing և mediation համակարգերի անխափան աշխատանքը
- Ապահովել mediation համակարգի պատշաճ աշխատանքը՝ ներառյալ ֆայլերի տեղափոխությունը և վերագործարկումը
- Մշակել և ստուգել IN և IPRC պլատֆորմներից օրական կտրվածքով ստացված դամպ ֆայլերը
- Վերամշակել և վերագնահատել մերժված և սխալ գնահատված գրանցումները
- Կազմակերպել SIM քարտերի տեղադրման ֆայլերը, ներբեռնել դրանք բիլինգի տեղեկատվական բազա, կատարել պրոֆիլի փոփոխություն և մեծաքանակ ակտիվացումներ
Պահանջվող որակավորումները
- Բակալավրի աստիճան մասնագիտական ոլորտում (ցանկալի է ճարտարագիտության կամ տեղեկատվական տեխնոլոգիայի բնագավառում կամ համարժեք փորձ, կարող են դիմել նաև բակալավրիատի ավարտական կամ մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսի ուսանողներ)
- Ցանցերի, օպերացիոն համակարգերի և հեռահաղորդակցության ցանցի մոդելների վերաբերյալ տեխնիկական գիտելիքներ
- PL/SQL-ի իմացություն
- Հեռահաղորդակցության ոլորտի իմացություն
- Բարձր մակարդակի պրոֆեսիոնալիզմի, էթիկական վարքագծի և գաղտնիության պահպանման հմտություններ
- Հայերենի, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
- Հարմարվողականություն/ճկունություն
- Տեխնիկական և խնդիրների կարգավորման հմտություններ