Ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից շահագործվող տեղեկատվական համակարգերի աշխատանքի, օգտագործողների գործողությունների վերահսկողություն՝ տեղեկատվական անվտանգության կանոնների պահպանման հսկողության մասով: Անվտանգության լոգերի դիտարկում, վերլուծություն, հաշվետվությունների կազմում
Տեղեկատվական համակարգերում օգտագործողների իրավասությունների կառավարման գործընթացների վերահսկում, մոնիթորինգ և պարբերաբար վերանայում
Անվտանգության քաղաքականությունների սահմանում (Group Policy, Firewall)
Համակարգերի տեղեկատվական անվտանգությանը առնչվող առկա և հնարավոր ռիսկերի կառավարման պլանավորում, սպառնալիքների և խոցելիությունների վերլուծություն, վտանգների գնահատում, դրանց նվազեցման մոտեցումների առաջարկություն և ներդրում, հաշվետվությունների կազմում
Տեղեկատվական անվտանգության ապահովման վերաբերյալ փաստաթղթերի, ձեռնարկների մշակում, վերանայում, հաստատում
Տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության ոլորտներում զարգացումների և միջազգային փորձի ուսումնասիրություն, առաջարկների ներկայացում
Տեղեկատվական համակարգերի աշխատունակության և անվտանգության ապահովման գործընթացներին մասնակցություն
Բարձրագույն տեխնիկական կրթություն (ցանկալի է տեղեկատվական տեխնոլոգիաների կամ տեղեկատվական անվտանգության ոլորտում)
1+ աշխատանքային փորձ տեղեկատվական տեխնոլոգիաների կամ տեղեկատվական անվտանգության ոլորտում
Օպերացիոն համակարգերի վերաբերյալ գիտելիքներ (Windows Server, Linux)
MS Active Directory, Group Policy, DNS, Firewall կարգաբերումների իմացություն
Ռելյացիոն տվյալների շտեմարանների կառավարման համակարգերի վերաբերյալ գիտելիքներ (PostgreSQL, Oracle)
Համակարգչային ցանցերի վերաբերյալ գիտելիքներ
Ծրագրավորման տարրական գիտելիքներ
SIEM համակարգի իմացություն
Հայերենի ազատ տիրապետում
Անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
Վերլուծելու ունակություն
Նախաձեռնողականություն
Պատասխանատվության զգացում
Արագ սովորելու ունակություն
Հաղորդակցման հմտություն
Արագ կողմնորոշվելու և խնդիրներ լուծելու ունակություն
Թիմում աշխատելու ունակություն
Որպես առավելություն կդիտարկվի՝
- Տեղեկատվական անվտանգության ոլորտում մասնագիտական գիտելիքները հավաստող փաստաթղթերի (հավաստագրերի) առկայությունը (CCNA,CCNP,PCNSA,CCTE/CCTA/CCMS,NSE)
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի իմացությունը