Դրույք՝
Ամբողջ դրույք
Վերջնաժամկետ՝
15 Մայիս 2023
Կատեգորիա՝
Աշխատանք
“Կոնսէլ” ՍՊԸ
Աշխատանքի տեսակը՝
Առկա
Աշխ. օրեր՝
Երկ.
ՈՒրբ.
Հիմնական պարտականություններ
- Գնումների պլանի կազմակերպում ըստ Ընկերության պահանջի (թե արտաքին և թե ներքին շուկայից),
- օրենսդրությամբ սահմանված կարգով գնումների (ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ) հայտարարված մրցույթների մասնակցություն (այդ թվում պետական, մասնավոր, ինչպես նաև միջազգային ընկերությունների կողմից)
- գնումների ընթացակարգի և դրան առնչվող փաթեթների կազմում և համապատասխանեցում օրենսդրությամբ սահմանված պահանջներին,
- մարքեթինգային ուսումնասիրության շրջանակներում ներքին շուկայից անհրաժեշտ տվյալների հավաքագրում և համեմատական վերլուծությունների պատրաստում և ներկայացում ղեկավարին,
- պոտենցիալ մատակարարների ֆիլտրում և համագործակցության հաստատում,
- անմիջական ղեկավարի հանձնարարությամբ այլ գործառույթների իրականացում։
Պահանջվող որակավորումները
- Բարձրագույն կրթություն ցանկալի է մարքեթինգի կամ հարակից այլ ոլորտներում,
- մեկ և ավել տարիների համապատասխան աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
- համակարգչային գիտելիքներ (Word, exel,outlook) ծրագրային փաթեթի գերազանց տիրապետում,
- հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի սահուն իմացություն,
- հաղորդակցման հմտություններ․ Որպես մասնագետ դու պետք է կարողանաս գրագետ արտահայտել քո մտքերը ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր հաղորդակցության մեջ: Ուստի, քեզանից ակնկալվում է լինել ուշադիր մանրուքների նկատմամբ, ինչպես նաև ընկերության աշխատակիցների, միջազգային գործընկերների հետ հաղորդակցման մեջ,
- հետազոտական և վերլուծական միտք. Համեմատելու ես տարբեր ընկերությունների, մատակարարների, գործընկերների և այլնի կողմից ստացված ինֆորմացիան։