ԱՐԵՎԻՔ (ՄԵՂՐԻ). ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՊԵՐ
-
ԱՐԵՎԻՔ (ՄԵՂՐԻ). ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՊԵՐ
-
Երևանի պետական համալսարանը և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի աջակցությամբ և «Երկիր եւ մշակոյթ» համազգային կազմակերպության հետ գործակցաբար, կազմակերպում են միջազգային գիտաժողով՝ նվիրված Սյունիքի պատմական Արևիք գավառի (ներկայիս Մեղրիի շրջանի) պատմամշակութային ժառանգության և հարևան երկրների հետ միջմշակութային կապերի զանազան հայեցակետերին։
Ակնկալում ենք գիտական նորույթ և վերլուծական բնույթ ունեցող զեկուցումներ, որոնք առնչվում են հետևյալ գիտակարգային ուղղություններին.
նյութական մշակութային ժառանգություն (հնագիտություն, վիմագրագիտություն, թանգարանագիտություն)
ոչ-նյութական մշակութային ժառանգություն (ազգագրություն, մշակութային մարդաբանություն, բանագիտություն, լեզվաբանություն, բարբառագիտություն)
արվեստագիտություն (ճարտարապետություն, մանրանկարչություն, որմնանկարչություն, ձեռագրագիտություն)
պատմագիտություն (պատմագրություն, աղբյուրագիտություն, տեղագրություն, քարտեզագիտություն)
Գիտաժողովը տեղի կունենա Երևանում և Մեղրիում:
Մասնակցության համար անհրաժեշտ է զեկուցման հիմնադրույթներն ուղարկել meghri.conference@gmail.com էլ. հասցեին՝ նախքան ս.թ. սեպտեմբերի -ը,
նշելով հեղինակ(ներ)ի անուն-հայրանուն-ազգանունը, գիտական կոչումը, պաշտոնը, աշխատավայրը և բջջային հեռախոսահամարը։ Կազմկոմիտեի կողմից ընտրված մասնակիցներին դրական պատասխան նամակը կուղարկվի մինչև ս.թ. հոկտեմբերի -ը: Գիտաժողովի նախնական ծրագիրը մասնակիցներին կուղարկվի մինչև հոկտեմբերի -ը։
Գիտաժողովից հետո զեկուցումների հիման վրա գրված հոդվածները կընդգրկվեն «Արևիք. պատմամշակութային ժառանգության դրվագներ» ժողովածուում, որը նախատեսվում է լույս ընծայել 2024 թվականին։
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերենը, անգլերենը, ֆրանսերենը և ռուսերենը։
ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ
Հովհաննես Հովհաննիսյան, պ.գ.դ. (ԵՊՀ ռեկտոր)
Արսեն Բոբոխյան, պ.գ.թ. (ՀՀ ԳԱԱ ՀԱԻ տնօրեն)
Դավիթ Դավթյան (ԵՄԿ հայաստանյան մասնաճյուղի նախագահ)
Համո Սուքիասյան, պ.գ.թ. (ՀՀ ԳԱԱ ՊԻ)
Արսեն Հարությունյան, պ.գ.թ. (ՄՄ/ՀԱԻ)
Տորք Դալալյան, բ.գ.թ. (ՀՀ ԳԱԱ ՀԱԻ փոխտնօրեն)