Տիեզերական ճառագայթների հետազոտում գերբարձր էներգիայի գամմա ճառագայթման միջոցով
-
Տիեզերական ճառագայթների հետազոտում գերբարձր էներգիայի գամմա ճառագայթման միջոցով
-
Հոկտեմբերի 10-ից հոկտեմբերի 13-ը Երևանում տեղի կունենա «Տիեզերական ճառագայթների հետազոտում գերբարձր էներգիայի գամմա ճառագայթման միջոցով» խորագրով միջազգային գիտաժողովը։ Տասներկու երկրների մասնակիցները կքննարկեն աստղաֆիզիկայի` վերջին տարիների ամենահետաքրքիր հայտնագործություններից մեկի` գերբարձր էներգիայի գամմա ճառագայթների բազմաթիվ աղբյուրների ծագումը:
Գիտաժողովը համատեղ կազմակերպում են Երևանի պետական համալսարանը, Մաքս Պլանկի միջուկային ֆիզիկայի ինստիտուտը (Հայդելբերգ, Գերմանիա), Իտալիայի աստղաֆիզիկայի ազգային ինստիտուտը (Միլան, Իտալիա), Չինաստանի Գիտությունների ակադեմիայի Բարձր էներգիայի ֆիզիկայի ինստիտուտը (Պեկին, Չինաստան):