ԵՊՀ պրոֆեսորադասախոսական համակազմի մրցութային ընտրության և պաշտոնների տեղակալման կարգ
Սույն ընթացակարգով սահմանվում են Երևանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական համակազմի մրցութային ընտրության, պաշտոնների տեղակալման կարգն ու պայմանները, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական համակազմի պաշտոնների նկարագրությունը: Սույն ընթացակարգի ընդունման իրավական հիմքերն են՝ «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրությունը և ԵՊՀ ներքին իրավական ակտերը: