- Գլխավոր
- ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
- Ֆարմացիայի ինստիտուտ
- Ֆարմտեխնոլոգիայի և ֆարմացիայի էկոնոմիկայի ու կառավարման ամբիոն
Ֆարմտեխնոլոգիայի և ֆարմացիայի էկոնոմիկայի ու կառավարման ամբիոն
Ֆարմտեխնոլոգիայի և ֆարմացիայի էկոնոմիկայի ու կառավարման ամբիոնը ստեղծվել է 2015 թ. ԵՊՀ դեղագիտության և քիմիայի ֆակուլտետում 1998 թվականից գործող Դեղագործական քիմիայի ամբիոնի հենքի վրա: 2017 թ․ Ֆարմտեխնոլոգիայի և ֆարմացիայի էկոնոմիկայի ու կառավարման ամբիոնը ներառվել է նորաստեղծ Ֆարմացիայի ինստիտուտի կազմում:
Ամբիոնը համալրված է անհրաժեշտ լաբորատորիաներով և ժամանակակից սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս բարձր մակարդակով և ժամանակակից պահանջներին համապատասխան ուսումնական գործունեություն ծավալելու: Ամբիոնը կազմակերպում է մասնագիտական արտադրական պրակտիկաներ ՀՀ առաջատար դեղատնային ցանցերում և դեղարտադրող գործարաններում, իսկ մասնագիտական որոշ առարկաներ անցկացվում են ՀՀ գիտահետազոտական տարբեր ինստիտուտներում և դեղագործական ընկերություններում:
Դասընթացների մի մասն ամբիոնում անցկացվում են հեռաուսուցման համակարգերով, ինչը հնարավորություն է տալիս ուսանողներին անմիջական կապ հաստատելու դեղագործական առաջատար կազմակերպությունների հետ, ծանոթանալու մարքեթինգային ծրագրերին, ՀՀ-ում գրանցված դեղերի տեսականուն, ինչն էլ նպաստում է ուսանողի՝ հետագայում պահանջված մասնագետ դառնալուն:
Ֆարմտեխնոլոգիայի և ֆարմացիայի էկոնոմիկայի ու կառավարման ամբիոնի դասախոսական կազմը, ուսումնական աշխատանքներին զուգահեռ, զբաղվում է գիտահետազոտական գործունեությամբ. ոչ սպիտակուցային ամինաթթուների և նրանցից կազմված պեպտիդների հակամանրէային ակտիվության հետազոտություն, հակաբիոտիկակայունության հետազոտություններ, բուսական հումքից կենսաբանորեն ակտիվ նյութերի անջատում և դրանց կենսաբանական հատկությունների ուսումնասիրություն, դեղատնտեսագիտական վերլուծություններ և այլն:
Ամբիոնը սպասարկում է «Ֆարմացիա» բակալավրիատական և մագիստրոսական, «Դեղագործական քիմիա» բակալավրիատական և «Դեղերի որակի վերահսկում» մագիստրոսական կրթական ծրագրերը։
Կոնտակտներ
Ամբիոնի վարիչ՝
կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Անահիտ Հովհաննիսյան
Հեռ․՝ (+374 60) 710 420
(ներքին՝ 34-20)
Էլհասցե՝ anhovhannisyan@ysu.am
Աշխատակիցներ
Ամբիոնի վարիչ, դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Ավագ լաբորանտ
Ավագ լաբորանտ
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
Դասախոս
դասախոս/ժամավճարով
Դասախոս
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
Ասիստենտ
Ասիստենտ